Հանդիպում «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների մասնագետների հետ

Հունիսի 27-ին «ԿԶՆԱԿ» հիմնադրամում տեղի ունեցավ հանդիպում հիմնադրամի  տնօրենի ժ/պ  Արտաշես Թորոսյանի և  Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության կրթական ծրագրերի տնօրեն Շամամ Գևորգյանի և «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների բովանդակայինի ղեկավար Ավագ Սայանի հետ։

Հանդիպման նպատակն էր «ԿԶՆԱԿ» հիմնադրամի և «Արմաթ» ինժեներական ծրագրի միջև համագործակցության շարունակականությունը ապահովելը։

 Հանդիպման ժամանակ քննարկվեցին կարևոր հարցեր ինչպիսիք են՝ 

1)   ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատություններում «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների գոյություն ունեցող ենթակառուցվածքների օգտագործման արդյունավետության բարձրացման և դպրոցական ընդհանուր ծրագրի հետ դրա ավելի սերտ փոխկապակցման, ռոբոտատեխնիկայի զարգացման իրականացման ծրագրային մոտեցումները հստակեցնելու, նոր ուղղություններ սահմանելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի։

2)   ուսումնասիրել  հանրակրթական նոր չափորոշչից բխող առարկայական չափորոշիչներն ու ծրագրերը (ֆիզիկա, քիմիա, ինֆորմատիկա)՝ պարզելու  համար, թե տվյալ առարկայական  ծրագրի  որ թեմայի  ուսուցման համար  լաբորատոր ինչ  սարքավորումներ են կիրառվելու,  և  գործող «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների առկայությունը ինչպես  կարող է նպաստել  դասապրոցեսի արդյունավետ կազմակերպմանը։

Հանդիպումը անցավ բուռն քննարկման մթնոլորտում, հնչեցին բազմաթիվ հարցեր և կարծիքների։

  







Comments