«Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամը հայտարարում է մրցույթ նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողներին վերապատրաստող մասնագետների թափուր պաշտոնը զբաղեցնելու համար․ (2 թափուր տեղ)

Վերապատրաստող մասնագետի հիմնական գործառույթները՝

1Նախադպրոցական կրթության բնագավառի օրենսդրության իմացություն.
2
Նախադպրոցական    կրթության պետական կրթական չափորոշչի իմացություն.
3
Նախադպրոցական կրթական ծրագրերի իմացություն.
4 Մեթոդների եւ մեթոդական հնարների իմացություն:

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար   պահանջվում է՝

1.     Բարձրագույն կրթություն «Նախադպրոցական մանկավարժություն և հոգեբանություն» մասնագիտությամբ.

2.    Նախադպրոցական կրթական ծրագրերի  հեղինակ կամ համահեղինակ.

3.    Վերջին 5 տարվա ընթացքում  երկու տարվա նախադպրոցական ոլորտի աշխատանքային գործունեության փորձ.

4.    Նախադպրոցական տարիքի երեխաների համար մշակված մեթոդական ձեռնարկների հեղինակ կամ համահեղինակ.

5.    Վերապատատրաստումներ իրականացնելու փորձառություն:

     Դիմումների ընդունման ժամկետն է` 29.07.2022 – 05.08.2022թթ.:

 

Աշխատավարձի չափը՝ սահմանվում է ժամային դրույքաչափով՝ վերապատրաստման դասընթացի մեկ ժամի արժեքը կազմում է 3000 (երեք հազար) ՀՀ դրամ, որն իր մեջ ներառում է ՀՀ բոլոր հարկերը և այլ պարտադիր վճարները:


    Թափուր պաշտոնը զբաղեցնելու համար սահմանվում է որոշակի ժամկետ:

Մրցույթին մասնակցելու համար անձը հանձնաժողովին է ներկայացնում`

  1. հանձնաժողովի անունով գրավոր դիմում` նշելով համապատասխան մարզը, որին հավակնում է,
  2. անձնագրի պատճենը,
  3. ինքնակենսագրություն,
  4. դիպլոմի պատճենը
  5. վերապատրաստումների իրականացան փորձի մասին տեղեկանքը և վերապատրաստողի վկայականը (առկայության դեպքում),
  6. այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը:

Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը ներկայացվում են միայն էլեկտրոնային փոստի միջոցով (էլ. փոստ hr@kznak.am): Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր։ 

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 05.08.2022թ.:

Մրցույթն անցկացվում է երկու փուլով` փաստաթղթային և հարցազրույց, օգոստոսի   10-ին` ժամը 12:00-ին, Երևան, Տիգրան Մեծի 67 հասցեում։

    Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել (010)57-21-00 հեռախոսահամարով, աշխատանքային օրերին մինչև ժամը 18:00:


Comments