«Երիտասարդները հանուն բարենպաստ կլիմայի» ծրագրի վերապատրաստումների մեկնարկը Դիլիջանում

                                       

                         
     
    


   «ԿԶՆԱԿ» հիմնադրամի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի համատեղ գործունեության արդյունքում օգոստոսի  22-ին Տավուշի մարզի Դիլիջանի Մոնթե Մելքոնյանի անվան վարժարանում մեկնարկվեց «Երիտասարդները հանուն բարենպաստ կլիմայի» ծրագրի վերապատրաստումները:
   Հայաստանի Հանրապետության 6 տարբեր տարածաշրջանի, այդ թվում՝ Շիրակի, Լոռու, Վայոց Ձորի, Գեղարքունիքի , Սյունիքի և Տավուշի մարզերի թվով 60 մանկավարժներ մասնակցում են վերապատրաստմանը: Վերապատրաստման նպատակն է զարգացնել կլիմայի փոփոխության կրթական ծրագրի շրջանակներում ուսումնական նախագծեր իրականցնելու վերաբերյալ մասնակիցների դասավանդման մասնագիտական կարողությունները: Կլիմայի փոփոխությունը այսօր գլոբալ հիմնախնդրի է վերածվել ամբողջ աշխարհում ,որի հետագա ընթացքն ու հետևանքները տարեցտարի դառնում են անկանխատեսելի ու վտանգավոր մոլորակի վրա ապրող մարդկության և բնական համակեցությունների համար:
   Որպեսզի կրճատվեն կլիմայի վրա մարդու տնտեսական գործունեության ազդեցության բացասական հետևանքները, և յուրաքանչյուրս գիտակցենք, որ կարող ենք ներդրում ունենալ և ճիշտ գործողություններով կանխել կլիմայի հետագա փոփոխությունը անհրաժեշտ են որոշակի գիտելիքներ, կարողություններ և հմտություններ վերաբերմունքի և վարքագծի փոփոխություններ:
Խնդրի լուծման գործում առաջնահերթ է կրթության դերը, ընդ որում՝ վաղ տարիքից:Այս համատեքստում  մեծ է դպրոցի և ուսուցչի դերը:
    Յուրաքանչյուր ուսուցիչ պետք է հանձն առնի այն առաքելությունը, որով հենց ինքն կարող է դառնալ կլիմայական փոփոխությունների մասին գիտելիքի կրողը և ապագա սերունդներին ուղղորդողը:
Վերապատրաստման ընթացքում  վերապատրաստվողները կուսումնասիրեն  նախագծային  ուսուցման մեթոդներին, որոնք հետագայում կկիրառեն իրենց իսկ աշխատանքում:
   «Երիտասարդները հանուն բարենպաստ կլիմայի» ծրագրի բացման խոսքով հանդես եկավ «ԿԶՆԱԿ» հիմնադրամի վարչության պետ Գագիկ Մելիքյանը, ՅՈՒՆԻՍԵՖ-ի Կլիմայի փոփոխության ծրագրի ղեկավար Վիգեն Շիրանյանը :         Բացմանը ներկա էին ուսումնական հաստատության զարգացման կառավարման մասնագետ Տաթևիկ Մարաբյանը,Ուսումնական բնագավառների մշակման և զարգացման մասնագետներ Կարինե Ավետիսյանը և Կարինե Հարությունյանը, փորձագետներ Հեղինե Խաչատրյանը և Սիրինե Կոսյանը:
    Օրվա ավարտին «ԿԶՆԱԿ» հիմնադրամի տնօրենի ժ/պ Արտաշես Թորոսյանը ֆորում հանդիպման շրջանակում հանդիպեց վերապատրաստվողներին և  հանդես  եկավ իր ողջույնի խոսքով:Ներկաները իրենց հուզող հարցերը  բարձրացրեցին և մեծ ոգևորությամբ որոշեցին նոր ուսումնական տարում լայնորեն կիրառեն նախագծային ուսուցումը:

Նյութի հեղինակ՝ Տաթևիկ Հարությունյան («ԿԶՆԱԿ»)









 

Comments