«ԿԶՆԱԿ» հիմնադրամի մշտադիտարկումների մեկնարկը վերապատրաստված ուսուցիչների մոտ

 

ՀՀ ԿԳՄՍՆ «ԿԶՆԱԿ» հիմնադրամի՝ վերապատրաստման ծրագրերի մշակման և վերապատրաստումների արդյունավետության գնահատման բաժնի մասնագետներըսույն թվականի սեպտեմբերի 22-ից մշտադիտարկումներ են իրականացնում Երևանի հանրակրթական դպրոցների՝ հերթական ատեստավորման ենթակա վերապատրաստված ուսուցիչների մոտ։

Մշտադիտարկումները իրականացվում են հետևյալ նպատակներով. 

1. պարզել, թե ուսուցիչը վերապատրաստման ընթացքում ձեռք բերած գիտելիքները և հմտությունները ինչպես է կիրառում իր ամենօրյա գործունեության ընթացքում, ինչպես է փոխվել սովորողների սովորելու գործընթացը, ինչպես են վերապատրաստումներն ազդել դպրոցում ուսումնական աշխատանքի կազմակերպման վրա․ 

2. պարզել, թե վերապատրաստման ընթացքում ձեռք բերած հմտությունները կիրառելիս ուսուցիչն ինչպիսի դժվարություններ է ունեցել, ինչպիսի աջակցության կարիք ունի, և արդյոք վերապատրաստումը նպաստում/նպաստել է իր աշխատանքի որակի և արդյունավետության բարձրացմանը։ 

3. պարզել, թե ինչպես են կազմակերպվում, իրականացվում և արձանագրվում ուսումնական աշխատանքները։

Մշտադիտարկումը մեկնարկել է Երևանի հ․ 84, h. 200 և հ․156 հիմնական դպրոցներից։ Մշտադիտարկման արդյունքում տնօրեններն ու վերապատրաստված ուսուցիչները ԿԶՆԱԿ-ի մասնագետներից հետադարձ կապ են ստացել, մատնանշվել են դասավանդման և դպրոցի ուսումնական աշխատանքների  բարելավման ուղղություններն ու թիրախները, տրվել է մեթոդական աջակցություն։





Comments