Մրցույթ` «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամի չափորոշչի լրամշակման և զարգացման բաժնի մասնագետի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար
(Մեկ թափուր տեղ)
Չափորոշչի
լրամշակման և զարգացման բաժնի մասնագետի հիմնական գործառույթները՝
1.ՀՊՉ և առարկայական չափորոշիչների աշխարհում գործող մոդելների ուսումնասիրություն:
2.ՀՊՉ կարողունակությունների լրամշակում և մեթոդական ուղեցույցների մշակում:
3.ՀՊՉ և առարկայական չափորոշիչներում վերջնարդյուների լրամշակում և մեթոդական ուղեցույցների մշակում:
4.Ուսումնական հաստատությունների կողմից ՀՊՉ հենքային ուսումնական պլանից օգտվելու կարիքների գնահատում:
5.ՀՊՉ հենքային ուսումնական պլանի լրամշակում և տեղեկատվական ուղեցույցների մշակում:
6.Ուսումնական հաստատության աշխատանքների կազմակերպման վրա ՀՊՉ հենքային ուսումնական պլանի կարգավորումների ազդեցության գնահատում:
Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում
է՝
1․Բարձրագույն մանկավարժական կրթություն:
2․ Առնվազն 5 տարվա մանկավարժական աշխատանքային ստաժ։
3․Հանրակրթության պետական չափորոշչի գերազանց իմացություն։
4․Առարկայական չափորոշիչների և ծրագրերի կառուցվածքի և սկզբունքներըի իմացություն։
5․Հանրակրթության մասին օրենքի իմացություն։
6․Գործող ուսումնական պլանի իմացություն:
7․ Գնահատման մեթոդաբանության իմացություն:
8.Իր
լիազորությունների հետ կապված իրավական ակտերրի անհրաժեշտ իմացություն,
ինչպես նաև տրամաբանելու, տարբեր
իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն։
9.
Օրենքների և կարգերի նախագծերի մշակման կարողություն:
10.Համակարգչով
և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:
11.Առնվազն
մեկ օտար լեզվի իմացություն:
·
Դիմումների ընդունման ժամկետն է` 19.09.2022 – 03.10.2022 թթ.:
·
Աշխատավարձի
չափը՝ 200,000 ՀՀ դրամ:
Մրցույթին մասնակցելու համար անձը հանձնաժողովին է
ներկայացնում`
1) հանձնաժողովի անունով գրավոր
դիմում` (ձևաչափը ազատ) նշելով այն
թափուր տեղի անվանումը, որին հավակնում է,
2) անձնագրի
պատճենը,
3)
ինքնակենսագրություն,
4) թափուր աշխատատեղը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային
ունակություններին ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի,
հավաստագրերի պատճենները (դրանց առկայության դեպքում),
5) այլ
պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը,
6) Հայաստանի
Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են զինգրքույկ,
Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը
ներկայացվում են միայն էլեկտրոնային փոստի միջոցով (էլ. փոստ hr@kznak.am): Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է`
03.10.2022 թ.:
Մրցույթն անցկացվում է երկու փուլով`
փաստաթղթային և հարցազրույց, հոկտեմբերի 7-ին` ժամը 1100-ին հեռավար եղանակով /մրցույթի փատաթղթային փուլը անցած
հավակնորդների էլեկտրոնային հասցեներին հարցազրույցի համար կուղարկվի համապատասխան
հղումը/։
Comments
Post a Comment