«ՍԱՍՆԱ ԾՌԵՐ» ԷՊՈՍԻՆ
ՆՎԻՐՎԱԾ ԱՇԱԿԵՐՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ
ԱՇԽԱՏԱԿԱՐԳ
Սովորողների շրջանում «Սասնա ծռեր» էպոսի՝ որպես ազգային բնավորության, հոգեբանության, պատմության, արժեհամակարգի կարևորությունը վերահաստատելու, էպոսը նորովի բացահայտելու, ազգային արժեքները գնահատելու, պահպանելու, մեր ժողովրդի անցյալի դասերը վերլուծելու, արժևորելու, գաղտնագրերը վերծանելու, ուղերձները ընկալելու համար «ԿԶՆԱԿ» հիմնադրամը Գյումրու թիվ 1 ավագ դպրոցի հետ համատեղ նախաձեռնել է անցկացնել աշակերտական աշխատաժողով՝ նվիրված մեր էպոսին:
Աշխատաժողովի նպատակն է՝
Դպրոցում հետազոտական աշխատանքների իրականացմանը խթանելը
Աշակերտների վերլուծական մտածողության զարգացմանը, ընթերցասիրությանը նպաստելը
Էպոսի ուղերձները ճանաչելի դարձնելը
Աշակերտների մոտ թիմային աշխատանքի հմտություններ զարգացնելը
Աշխատաժողովին մասնակցելու պայմանները.
1. Աշխատաժողովն անցկացվելու է 2 փուլով:
· 1-ին փուլը ներդպրոցական է
Այս փուլն անցկացնում են դպրոցները: Դպրոցներում պետք է անցկացվեն էպոսին նվիրված համադպրոցական ընթերցանության ցերեկույթներ, որի ժամանակ աշակերտները բարձրաձայն, դերային բաժանմամբ կընթերցեն էպոսից դրվագներ, կպատմեն հետաքրքիր փաստեր էպոսի մասին Այս փուլը, հնարավորության դեպքում, կարելի է անցկացնել համայնքի տեսարժան վայրերից մեկում՝ միջոցառմանը մասնակից դարձնելով նաև համայնքի այլ դպրոցների աշակերտների, ուսուցիչների, ծնողների, հրավիրել համայնքի հարգարժան, նշանավոր մարդկանց (միջոցառման հետաքրքիր հատվածների տեսագրությունը ուղարկել «ԿԶՆԱԿ» հիմնադրամ):
· 2-րդ փուլը հանրապետական է
Այս փուլին մասնակցում են աշակերտները: Մասնակցել ցանկացող աշակերտը (աշակերտները) պետք է մանրամասն ուսումնասիրի էպոսը, փորձի յուրովի, նորովի բացահայտել այն, ճանաչի կերպարները, մեկնաբանի նրանց գործողությունների դրդապատճառները, անդրադառնա մեր ժողովրդի կյանքում էպոսի կարևորությանը: Աշխատանքները կարող են վերաբերել ամբողջ էպոսին կամ առանձին ներկայացվեն.
· Կերպարները
· Կանանց կերպարները (առանձին)
· Սասունցի Դավթին՝ որպես հավաքական հայ ժողովրդի կերպար
· «Սասնա ծռեր» վերնագրի ընկալումը
· Մեր ժողովրդի կյանքում էպոսի դասերի կարևորությունը
· Էպոսի կերպարների արդիականացումը
· Էպոսում հանդիպող տոները, ավանդույթները, ծեսերը, դրանց կենսունակությունը մեր օրերում
· Էպոսի պատմական և միֆական հիմքերը
Մասնակիցները կարող են ընտրել ներկայացված տարբերակներից մեկը կամ մի քանիսը, կարող են առաջարկել թեմաների իրենց տարբերակները:
Կառանձնացվեն և կգնահատվեն միայն ինքնուրույն, հետաքրքիր բացահայտումներով աշխատանքները: Աշխատանքների ծավալը՝ մինչև 5 տպագիր էջ, տառատեսակը՝ GHEA Grapalat, տողամիջյան տարածքը՝ 1,5։
Կարելի է աշխատանքը ներկայացնել սահիկաշարով:
Աշխատաժողվի ժամանակ աշխատանքները ներկայացնելու ժամանակահատվածը՝ մինչև 10 րոպե:
Ինչպես մասնակցել.
Աշխատաժողովին մասնակցելու համար, մինչև ս/թ հոկտեմբերի 10-ը պետք է գրանցվել հետևյալ հղումով՝ լրացնելով կից աղյուսակը՝
https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSfnDKP5TotbDzreDOpY6U-ctvQZryThS7lNMnxsZijGWl-xtA/viewform
Աշխատանքները մինչև ս/թ հոկտեմբերի 31-ը պետք է ուղարկել «ԿԶՆԱԿ» հիմնադրամ՝ krtakannorararutyunner@gmail.com էլ.փոստի հասցեին՝ («Թեմա» բաժնում անպայման նշել «Սասնա ծռեր») ուղեկցող նամակով՝ նշելով մարզը, քաղաքը, դպրոցը, դասարանը, մասնակիցների անունները, ղեկավարի անունը, կոնտակտային հեռախոսահամարը:
Աշխատաժողովին կարող են մասնակցել ՀՀ հանրակրթական դպրոցների 7-12-րդ դասարանների աշակերտները: Աշխատանքները կարող են ներկայացվել անհատապես, կամ խմբերով՝ մինչև 5 հոգի (խումբը պետք է ունենա ղեկավար):
Աշխատաժողովի ամփոփումը.
Մասնագիտական թիմի կողմից ընտրված լավագույն աշխատանքների հեղինակները կհրավիրվեն մասնակցելու աշխատաժողովին՝ ներկայացնելու իրենց հետազոտական աշխատանքը::
Արդյունքների վերաբերյալ աշակերտները կտեղեկացվեն մինչև ս/թ նոյեմբերի 18-ը:
Լավագույն աշխատանքների հեղինակներին և նրանց դպրոցներին կտրվեն մասնակցության վկայականներ:
Լավագույն աշխատանքները կհրապարկվեն «ԿԶՆԱԿ» հիմնադրամի բլոգում:
Աշխատաժողովը կանցկացվի Երևանում, մինչև ս/թ նոյեմբերի 25-ը:
Կազմկոմիտեն
Աշխատաժողովը կազմակերպելու, անցկացնելու, արդյունքնեն ամփոփելու համար ստեղծվում է կազմկոմիտե, որը ղեկավարում է «ԿԶՆԱԿ» հիմնադրամի տնօրեն Արտաշես Թորոսյանը:
Կազմկոմիտե.
Լիլիթ Մկրտչյան -«ԿԶՆԱԿ» հիմնադրամի կրթական նորարարությունների և հետազոտության վարչության պետ
Նաիրա Թադևոսյան -Գյումրու թիվ 1 ավագ դպրոցի տնօրեն
Նարինե Մնացականյան- ԿԶՆԱԿ» հիմնադրամի կրթական նորարարությունների բաժնի մասնագետ
Իզաբելա Աբրահամյան- «ԿԶՆԱԿ» հիմնադրամի կրթական նորարարությունների բաժնի մասնագետ
Վալտեր Բերբերյան - ԿԶՆԱԿ» հիմնադրամի կրթական նորարարությունների բաժնի մասնագետ
Մարիամ Պետրոսյան - ԿԶՆԱԿ» հիմնադրամի ուսումնական բնագավառների մշակման և զարգացման բաժնի մասնագետ
Լալա Գրքիկյան - Գյումրու թիվ 1 դպրոցի ուսուցիչ
Մանե Ալեքսանյան- Գյումրու թիվ 1 դպրոցի ուսուցիչ
Կարինե Զիլֆիմյան – Գյումրու թիվ 1 դպրոցի ուսուցիչ
Comments
Post a Comment