Մրցույթ` «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամի չափորոշչի լրամշակման և զարգացման բաժնի մասնագետի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար (Երեք թափուր տեղ)

 

Չափորոշչի լրամշակման և զարգացման բաժնի մասնագետի հիմնական գործառույթները՝

1.ՀՊՉ և առարկայական չափորոշիչների աշխարհում գործող մոդելների ուսումնասիրություն:

2.ՀՊՉ կարողունակությունների լրամշակում և մեթոդական ուղեցույցների մշակում:

3.ՀՊՉ և առարկայական չափորոշիչներում վերջնարդյուների լրամշակում և մեթոդական ուղեցույցների մշակում:

4.Ուսումնական հաստատությունների կողմից ՀՊՉ հենքային ուսումնական պլանից օգտվելու կարիքների գնահատում:

 5.ՀՊՉ հենքային ուսումնական պլանի լրամշակում և տեղեկատվական ուղեցույցների մշակում:

6.Ուսումնական հաստատության աշխատանքների կազմակերպման վրա ՀՊՉ հենքային ուսումնական պլանի կարգավորումների ազդեցության գնահատում:

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է՝

1․Բարձրագույն մանկավարժական կրթություն:

2Առնվազն 5 տարվա մանկավարժական աշխատանքային ստաժ։

3Հանրակրթության պետական չափորոշչի գերազանց իմացություն։

4Առարկայական չափորոշիչների և ծրագրերի կառուցվածքի և սկզբունքներըի  իմացություն։

5Հանրակրթության մասին օրենքի իմացություն։

6Գործող ուսումնական պլանի իմացություն:

7 Գնահատման մեթոդաբանության իմացություն: 

8.Իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերրի անհրաժեշտ իմացություն, ինչպես  նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն։

9. Օրենքների և կարգերի նախագծերի մշակման կարողություն:

10.Համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու     ունակություն:

11.Առնվազն մեկ օտար լեզվի իմացություն:

 

·         Դիմումների ընդունման ժամկետն է` 24.10.2022 – 04.11.2022 թթ.:

·         Աշխատավարձի չափը՝  200,000 ՀՀ դրամ:

Մրցույթին մասնակցելու համար անձը հանձնաժողովին է ներկայացնում`

1) հանձնաժողովի անունով գրավոր դիմում` (ձևաչափը ազատ) նշելով այն թափուր տեղի անվանումը, որին հավակնում է,

2) անձնագրի պատճենը,

3) ինքնակենսագրություն,

4) թափուր աշխատատեղը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի, հավաստագրերի պատճենները (դրանց առկայության դեպքում),

5) այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը,

6) Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են զինգրքույկ,

Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը ներկայացվում են միայն էլեկտրոնային փոստի միջոցով (էլ. փոստ hr@kznak.am): Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր:

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 04.11.2022 թ.:

Մրցույթն անցկացվում է երկու փուլով` փաստաթղթային և հարցազրույց, նոյեմբերի 8-ին` ժամը 1100-ին հեռավար եղանակով /մրցույթի փատաթղթային փուլը անցած հավակնորդների էլեկտրոնային հասցեներին հարցազրույցի համար կուղարկվի համապատասխան հղումը/։

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել (010)57-21-00 հեռախոսահամարով, աշխատանքային օրերին մինչև ժամը 18:00-ն:




Comments