Երկար տարիների ավանդույթ է՝ Շիրակի մարզի Նոր Կյանքի միջնակարգ դպրոցում տոնվում է Աստղագիտության օրը: Այն նշվում է սեպտեմբերի 18-ին՝ հանճարեղ աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանի ծննդյան օրը կամ 23-ին՝ աշնանային գիշերահավասարի օրը: Դա հայ հանճարների միջոցով Տիեզերքի հետ խոսելու առիթ է, երբ որևէ աստղագիտական առեղծվածային խնդրի անդրադառնալուց զատ՝ մեծարվում և ներկայացվում է որևէ հայ գիտնականի արած գործը Տիեզերքի ուսումնասիրության ասպարեզում:
Այս տարի Աստղագիտության օրվա թեման էր. «Ֆերմիի պարադոքսը. ինչու՞ է լռում Տիեզերքը»:
Միջոցառմանը ներկա էին ինչպես համայնքի ներկայացուցիչները, այնպես էլ ԿԶՆԱԿ հիմնադրամի ներկայացուցիչները՝ ի դեմս Կրթական նորարարության և հետազոտության վարչության պետ Լիլիթ Մկրտչյանի: Նրանք առաջարկ ունեին՝ Նոր Կյանքի դպրոցի ավանդական նախաձեռնությունը հանրապետական միջոցառման վերածել. մեծացնելով ընդգրկվածությունը և փնտրելով նոր ֆորմատներ:
Զարուհի Պետրոսյան, Շիրակի մարզի Նոր Կյաքնի միջնակարգ դպրոցի ուսուցչուհի
Comments
Post a Comment