Դեկտեմբերի 13-ին
ՀՀ ԿԳՄՍՆ «ԿԶՆԱԿ»
հիմնադրամի տնօրենի ժ/պ Արտաշես Թորոսյանը, տնօրենի տեղակալ Ինգա Վարդանյանը, Չափորոշչի լրամշակման և զարգացման բաժնի
պետ Աիդա Սարգսյանը, նույն բաժնի մասնագետ Լիանա
Զոհրաբյանը Արմավիրի մարզի Արմավիրի թ.1 ավագ դպրոցում
Արմավիրի
մարզի դպրոցների տնօրենների, տնօրենների տեղակալների և ուսուցիչների համար
վարեցին տեղեկատվական սեմինար՝ հանրակրթության պետական նոր չափորոշչի և կրթական համակարգում կատարվելիք փոփոխությունների վերաբերյալ:
Արտաշես Թորոսյանը
ներկայացրեց
Տավուշի
մարզի ուսումնական հաստատություններում նոր ՀՊՉ-ի և նրա հիման
վրա ստեղծված առարկայական չափորոշիչների և ծրագրերի փորձարկման ընթացքը,
առաջացած խնդիրները, դրանց լուծմանն ուղղված
«ԿԶՆԱԿ»
հիմնադրամի մասնագետների աշխատանքները:
Պատմեց Տավուշում իրականացված մշտադիտարկումների,
սկզբնական շրջանում մանկավարժական
կազմի
մտահոգությունների մասին: Նշեց, որ փոփոխությունների մասին սկզբում այլ տեսակետներ կային,
որոնք
ժամանակի ընթացքում վերացան,
և ուսուցիչները
նկատեցին,
որ բովանդակային փոփոխությունները կրթության բովանդակության
տրամաբանության և ուսուցման մոտեցումների
մեջ են:
Բացահայտեցին, որ կատարվել
են փոփոխություններ ուսումնական առարկաների
բովանդակության մեջ,
փոխվել են պահանջները՝ թեմայի
մատուցման և գնահատման հարցում: Արտաշես
Թորոսյանը հավելեց, որ Տավուշում
փորձարկումից հետո լրամշակվել և բեռնաթափվել են ծրագրերը՝ հաշվի առնելով Տավուշի
մասնագետների կարծիքները և առաջարկությունները։
Ներկայացրեց ներդպրոցական վերահսկողության ճիշտ կազմակերպման կարևորությունը դպրոցում, ուսումնական գործընթացի կազմակերպման աշխատանքներում և դրա մեծ
նշանակությունը նոր չափորոշիչներին անցնելիս։
Աիդա Սարգսյանը
խոսեց
սովորողների մոտ կարողունակությունների ձևավորման կարևորության մասին, նշեց, որ 21-րդ դարի պահանջներն այլ են և ակադեմիական
գիտելիքներից զատ անհրաժեշտ են սովորողների մոտ ձևավորել հմտություններ, արժեքային համակարգ և սեփական դիրքորոշում ունենալու կարողունակություններ,
որոնց ձևավորման և զարգացման
ուղին տրվում է հանրակրթության պետական նոր չափորոշչում: Ներկայացրեց նոր
ՀՊՉ-ի կառուցվածքը և բաղադրիչները։ Խոսելով հիմնական բովանդակային
փոփոխությունների մասին, ներկայացրեց չափորոշչի կարողունակահեն բնույթը և նրա
հիմքում ընկած 8 առանցքային կարողունակությունները։ Խոսեց հանրակրթական տարրական,
հիմնական և միջնակարգ ծրագրերի շրջանավարտների ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքների մասին, կարևորեց վերջնարդյունքների ապահովումը ուսումնառության
գործընթացում՝ սովորողի կարողունակությունները զարգացնելու համար։
Առարկայական չափորոշիչներում
և ծրագրերում կատարված փոփոխությունները ներկայացրեց
Լիանա Զոհրաբյանը: Նա խոսեց ուսումնական
առարկայի չափորոշչի հիմնական բաղադրիչների, ուսումնական
առարկայի օրինակելի ծրագրերի, ծրագրերի
ներկայացման ձևաչափի մասին:
Ներկայացրեց, թե ինչպես կարելի է օգտվել ԿԳՄՍՆ կայքում տեղադրված, 09.12.2022թ. հաստատված
նոր առարկայական չափորոշիչներից և ծրագրերից:
Այնուհետև զուգահեռ անցկացրեց ԲՏՃՄ բնագավառի «Աշխարհագրություն» և Հայոց լեզու և գրականություն բնագավառի «Հայոց լեզու» առարկաների առարկայական չափորոշիչների ընդհանուր կառուցվածքների միջև՝ կարևորելով խաչվող հասկացությունները, թեմայի վերջնարդյունքները և ՀՊՉ-ի վերջնարդյունքները։
Այնուհետև զուգահեռ անցկացրեց ԲՏՃՄ բնագավառի «Աշխարհագրություն» և Հայոց լեզու և գրականություն բնագավառի «Հայոց լեզու» առարկաների առարկայական չափորոշիչների ընդհանուր կառուցվածքների միջև՝ կարևորելով խաչվող հասկացությունները, թեմայի վերջնարդյունքները և ՀՊՉ-ի վերջնարդյունքները։
Ինգա Վարդանյանը խոսեց ուսումնական
պլանի,
դրա կարևորության մասին,
տեղեկացրեց
«ԿԶՆԱԿ»-ի կայքում տեղադրված ուսումնական պլանների, ուսումնական գործընթացում անհրաժեշտ գործիքների և
ուսումնական ռեսուրսների մասին։ Ցուցադրեց, թե ինչպես կարելի է օգտվել «Պաշարների շտեմարանից»
և «ԿԶՆԱԿ» հիմնադրամի բլոգում ուսումնառությանը օժանդակող այլ նյութերից։ Կարևորեց կարողունակահեն կրթության անցման անհրաժեշտությունը, խոսեց սովորողների
իմաստային դիրքորոշումների դերի և առօրյա
կյանքում սովորողների իրավիճակային խնդիրների մասին։ Ներկայացրեց առաջին կարգի բարդության հարցերի
նշանակության, ուսուցչի սեփական պատասխանատվության
և ուսումնական
հաստատության ՆՎԴ-ի
շրջանակում
առաջին կարգի բարդության խնդիրների կազմելու միջոցով դիտարկումներ
կատարելու
անհրաժեշտության մասին։
Comments
Post a Comment