ՀԵՐԹԱԿԱՆ ՆՈՐ ՀՊՉ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՍԵՄԻՆԱՐԸ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ

 

Ս/թ դեկտեմբերի 26-ին Արագածոտնի մարզպետարանի Կրթության վարչության պետ Գալուստ Թադևոսյանի հրավերով Հանրակրթության պետական չափորոշչի վերաբերյալ հերթական տեղեկատվական սեմինարն անցկացվեց Արագածոտնի մարզի դպրոցների տնօրենների, տնօրենների տեղակալների, մ/մ նախագահների մասնակցությամբ ք. Աշտարակի թիվ 2 հիմն. դպրոցում: Սեմինարը վարեցին ՀՀ ԿԳՄՍՆ ԿԶՆԱԿ հիմնադրամի տնօրենի ժ/պ Արտաշես Թորոսյանը, Չափորոշչի լրամշակման եւ զարգացման բաժնի պետ Աիդա Սարգսյանը, բաժնի մասնագետ Լիանա Զոհրաբյանը: Սեմինարին ներկա էր նաեւ Գալուստ Թադևոսյանը: Սեմինարավարները ներկայացրեցին նոր ՀՊՉ-ն, կառուցվածքը, նոր ուսումնական բնագավառները, առարկայական չափորոշիչներն ու ծրագրերը, գնահատման նոր մեթոդաբանությունը: Խոսվեց սովորողների մոտ կարողունակությունների զարգացման կարեւորության մասին, ուսումնական գործընթացին օժանդակող թվայնացված նյութերի ԿԶՆԱԿ-ի պաշտոնական կայք-էջում, պաշարների շտեմարանում տեղադրված լինելու մասին: Տեղեկացվեց նախատեսվող վերապատրաստումների մասին, որոնք հասանելի կլինեն օնլայն հարթակում, կլինեն ինքնաշխատ նյութեր: Արտաշես Թորոսյանը կարեւորեց ուսումնադաստիարակչական աշխատանքների ճիշտ պլանավորման եւ ըստ ժամանակացույցի կատարման անհրաժեշտությունը, ուսումնական գործընթացը արդյունավետ կազմակերպելու համար ներդպրոցական վերահսկողության դերը: Հիշեցրեց ուսումնական հաստատության՝ իր աշխատանքները հետեւողական կազմակերպելու պարտավորության մասին:

Հնչեցին հարցեր, որոնց տրվեցին հանգամանալից պատասխաններ: 


 Ներկաները ողջունեցին ակնկալվող փոփոխությունները:


 ԿԶՆԱԿ հիմնադրամ 

  Չափորոշչի լրամշակման և զարգացման բաժին  







Comments