Ս/թ դեկտեմբերի 20-ին նոր ՀՊՉ տեղեկատվական սեմինար անցկացվեց Էջմիածնի Էօրնեկեան հանրակրթական ուսումնական հաստատությունում: Սեմինարը վարեցին ԿԶՆԱԿ հիմադրամի տնօրենի տեղակալ Ինգա Վարդանյանը, Չափորոշիչների լրամշաման և զարգացման բաժնի պետ Աիդա Սարգսյանը և նույն բաժնի մասնագետ՝ Լիանա Զոհրաբյանը:
Ներկայացվեց հանրակրթության պետական նոր չափորոշչի
կառուցվածքը, սովորողի կարողունակությունների
զարգացմանն ուղղված մոտեցումը, վերջնարդյունքների շարունակական զարգացումը
դպրոցի երեք կրթական աստիճաններում, ուսումնական նոր բնագավառները, առարկայական նոր չափորոշիչները և գնահատման համակարգում կատարված
փոփոխությունները:
Հնչեցին տարաբնույթ հարցեր հենքային ուսումնական պլանում ուսումնական բնագավառներին
տրված ժամաքանակի տոկոսային համամասնության, գնահատման նոր համակարգի, անհրաժեշտ
ուսումնական նյութերի, դասագրքերի վերաբերյալ:
Ներկաների
կողմից առաջարկվեց նոր չափորոշչով աշխատել
բոլոր դասարաններում:
Սեմինարի ընթացքում ցուցադրվեցին Տավուշում նոր
ՀՊՉ-ի փորձարկման արդյունքների մասին պատմող տեսանյութ:
ԿԶՆԱԿ հիմնադրամ
Չափորոշչի լրամշակման և զարգացման բաժին
Comments
Post a Comment