ՀԵՐԹԱԿԱՆ ՆՈՐ ՀՊՉ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՍԵՄԻՆԱՐԸ ԵՐԵՎԱՆԻ ԱՐԱԲԿԻՐ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Ս/թ հունվարի 18-ին ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցում տեղի ունեցավ տեղեկատվական սեմինար նոր Հանրակրթության պետական չափորոշչի վերաբերյալ: Սեմինարը ղեկավարում էր ԿԶՆԱԿ հիմնադրամի տնօրենի ժ/պ Արտաշես Թորոսյանը։ Սեմինարը վարում էին նաև տնօրենի տեղակալ Ինգա Վարդանյանը և Չափորոշչի լրամշակման և զարգացման բաժնի մասնագետներ Լիանա Զոհրաբյանը և Անի Չախոյանը: Ա. Թորոսյանը ներկայացրեց, որ ՀՀ-ում նոր ՀՊՉ-ի ներդրումը ժամանակի հրամայականն է: Նա նշեց, որ ժամանակակից սովորողներին անհրաժեշտ է կարողունակահեն կրթություն, խոսեց մի շարք կարևոր կրթական գործընթացների մասին:
Ներկայացվեց
Տավուշի մարզի փորձը, օրինակներ բերվեց արձանագրված հաջողություններից և խոչընդոտներից,
մատնանշվեց հաղթահարման ուղիները, որոնց վերաբերյալ
նյութերը, ռեսուրսները, գործիքները, ինչպես նաև այլ ուսումնամեթոդական նյութեր տեղադրված են ԿԶՆԱԿ հիմնադրամի պաշտոնական կայքէջում:
Չափորոշչի լրամշակման և զարգացման բաժնի մասնագետ Լիանա Զոհրաբյանը ներկայացրեց ՀՊՉ-ի
կառուցվածքը, իսկ նույն բաժնի մասնագետ Անի Չախոյանը անդրադարձ կատարեց առարկայական չափորոշիչների և առարկայական
ծրագրերի կառուցվածքին: Տնօրենի տեղակալ Ինգա Վարդանյանը խոսեց թեմատիկ պլանավորման մասին, ինչպես նաև հանգամանալից
բացատրեց խաչվող հասկացությունների էությունն ու կարևորությունը տարբեր առարկաներ դասավանդելիս: Խոսեց նաև մի շարք կարևոր ուսումնադաստիարակչական
հարցերի շուրջ։
ԿԶՆԱԿ հիմնադրամ
Չափորոշչի լրամշակման և զարգացման բաժին
Comments
Post a Comment