Միջնակարգ կրթության կրեդիտային համակարգի ներդրման և գործարկման կարգի քննարկում

Ս.թ. հունվարի 11-ին ԿԶՆԱԿ հիմնադրամի ժ/պ տնօրեն Արտաշես Թորոսյանը և կրթական նորարարությունների և հետազոտության վարչության պետ Լիլիթ Մկրտչյանը հանդիպեցին Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի (ՃՇՀԱՀ) աշխատակիցների հետ։

 Հանդիպմանը մասնակցում էին ՃՇՀԱՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Ռոբերտ Սուքիասյանը, Աշխատակազմի ղեկավար Հովսեփ Հովեյանը, ՃՇՀԱՀ Մանուկ Աբեղյանի անվան ավագ դպրոցի՝ տնօրեն Վահրամ Սիմոնյանը, ուսումնական գծով փոխտնօրեն Անահիդ Խաչատրյանը, դպրոցի կազմակերպիչ Մանե Ավագյանը, ՃՇՀԱՀ Ռազմավարական պլանավորման և որակի ապահովման բաժնի գլխավոր մասնագետ Անի Հակոբյանը։

Հանդիպման ընթացքում ներկաներն անդրադարձան միջնակարգ կրթության կրեդիտային համակարգի ներդրման և գործարկման կարգին, քննարկեցին միջնակարգ կրթության կրեդիտների չափման ու հաշվառման բանաձևերը:

Քննարկման ընթացքում ներկաները ներկայացրեցին դպրոցում կրեդիտային համակարգի ներդրման և գործարկման վերաբերյալ իրենց առաջարկությունները և դիտարկումները։


Comments