Միջնակարգ կրթության կրեդիտային համակարգի ներդրման և գործարկման կարգի քննարկում

 Ս.թ. հունվարի 12-ին ԿԶՆԱԿ հիմնադրամի ժ/պ տնօրեն Արտաշես Թորոսյանը և կրթական նորարարությունների և հետազոտության վարչության պետ Լիլիթ Մկրտչյանը հանդիպեցին ՀՊՄՀ Ուսումնական գործընթացների հարցերով պրոռեկտոր Նաիրա Սաֆարյանն ու Կրթական գործընթացների կառավարման և բարեփոխումների վարչության պետ Սամվել Ասատրյանի հետ։

Հանդիպման ընթացքում ներկաներն անդրադարձան միջնակարգ կրթության կրեդիտային համակարգի ներդրման և գործարկման կարգին, քննարկեցին միջնակարգ կրթության կրեդիտների չափման ու հաշվառման բանաձևերը:

Քննարկման ընթացքում ներկաները ներկայացրեցին դպրոցում կրեդիտային համակարգի ներդրման և գործարկման վերաբերյալ իրենց առաջարկությունները և դիտարկումները։

Կողմերը վերահաստատեցին՝ պետությունն առանձնակի հոգածությունը պետք է ցուցաբերի ռազմավարական կարևոր նշակություն ունեցող մանկավարժական դարբնոցին՝ բարձրացնելով հասարակության մեջ մանկավարժի բարի համբավն ու մասնագիտության նկատմամբ գրավչությունը։

Comments