«Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամի վերապատրաստման ծրագրերի մշակման և վերապատրաստումների արդյունավետության գնահատման բաժնի մասնագետները ս․թ․ հունվարի 17-ից ՀՀ տարբեր մարզերի հանրակրթական դպրոցներում սկսել են մշտադիտարկումների շարք։ Մշտադիտարկումները իրականացվում են 2022 թ․ վերապատրաստված հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչների մոտ՝ դասալսումների միջոցով։
ԿԶՆԱԿ-ի մասնագետներն առաջինը այցելել են Արագածոտնի մարզ, դասալսումներ իրականացրել վերապատրաստված ուսուցիչների մոտ՝ պարզելու համար, թե անցկացված նախաատեստացիոն պարտադիր վերապատրաստումները որքանով են արդյունավետ եղել, արդյո՞ք ուսուցիչները ստացած գիտելիքները և հմտությունները կիրառում են իրենց ամենօրյա աշխատանքում։ Բաժնի մասնագետները նաև մեթոդամանկավարժական աջակցություն և հանգամանալից հետադարձ կապ են տալիս դասալսված ուսուցիչներին՝ հետագա աշխատանքները բարելավելու համար։
Բացի դասալսումներից՝ ԿԶՆԱԿ-ի մասնագետները հարցազրույցներ են անցկացնում վերապատրաստված ուսուցիչների հետ՝ վերապատրաստման ծրագրի թեմաների յուրացումը պարզելու նպատակով։
ԿԶՆԱԿ-ի վերապատրաստման բաժնի մշտադիտարկումները հաջորդիվ կիրականացվեն Արարատի մարզում։
Comments
Post a Comment