Հերթական հանդիպումը «Ընթերցանությունը տարրական դպրոցում» ծրագրով վերապատրաստված դպրոցների թիմերի հետ
Փետրվարի 22-ին կայացավ հերթական հանդիպումը «Ընթերցանությունը տարրական դպրոցում» ծրագրի շրջանակում վերապատրաստված դպրոցների թիմերի հետ: Հանդիպմանը մասնակցեցին Երևանի 9 դպրոցներ՝ մասնավոր և պետական, որոնք իրենց ներկայացումներում փաստեցին, որ ոչ երկար ժամանակահատվածում արդեն ունեն շոշափելի արդյունքներ սովորողների կարդալու կարողության զարգացման առումով:
Բնականաբար, շեշտադրվեցին մայրենիի դասերի ժամանակ կիրառվող արդյունավետ մեթոդները, ապա նոր՝ ընթերցասիրությունը խթանող արտադասարանային միջոցառումները, որոնք նույնպես կարևոր են դպրոցական կյանքը հագեցած ու հետաքրքիր դարձնելու համար:
Ուրախալի է, որ բոլոր դպրոցներում աշխատանքներն ընթանում են մեծ ոգևորությամբ, դրանց մասնակցում են դպրոցի բոլոր համայնքներն ու անգամ այն ուսուցիչները, որոնք դեռ սեմինարներին չեն մասնակցել:
Comments
Post a Comment