ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ և ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ ԵՆ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԱՇԱԿԵՐՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ՝ ՆՎԻՐՎԱԾ «ՍԱՍՆԱ ԾՌԵՐ» ԷՊՈՍԻՆ ՍՓՅՈՒՌՔԻ ԿՐԹՕՋԱԽՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ՀՀ կրթության,մ գիտության, մշակույթի և
սպորտի նախարարությունը ու Կրթության զարգացման և նորարարությունների ազգային
կենտրոնը 2023 թվականին կազմակերպում եմ Համահայկական աշակերտական աշխատաժողով՝
նվիրված «ՍԱՍՆԱ ԾՌԵՐ» ազգային էպոսին:
«Սասնա ծռեր» էպոսը՝ որպես ազգային բնավորության, հոգեբանության, պատմության, արժեհամակարգի կարևորագույն գրական աղբյուր անսահման
հնարավորություն է տալիս այն անընհատ նորովի բացահայտելու, ներկայացնելու, ազգային արժեքները գնահատելու, պահպանելու, անցյալի դասերը վերլուծելու, արժևորելու, գաղտնագրերը վերծանելու, ուղերձները ընկալելու համար:
Աշխատաժողովի նպատակը.
Աշխտաժողովի նպատակն
է վերահաստատել
«Սասնա ծռեր» էպոսի
կարևորությունը և նպաստել աշակերտների պատկերային ու իմացական դաշտի
ընդլայնմանը, վերլուծական կարողությոնների
զարգացմանը:
Աշխատաժողովի
մասնակիցները.
Աշխատաժողովին կարող
են մասնակցել
սփյուռքի բոլոր
տեսակի կրթօջախների
13-18 տարեկան սաները:
Աշխատաժողովի մասնակիցներից
ակնկալվում է.
Աշխատաժողովի
մասնակիցներից ակնկալվում է մանրամասն
ուսումնասիրել էպոսը, նախ՝ փորձել անել սեփական
բացահայտումները, մեկնաբանել կերպարները և այնուհետև գրավոր ներկայացնել
տպավորությունները, բացահայտումները, իմաստավորումներն ինչպես դյուցազնավեպի
վերաբերյալ ամբողջությամբ, այնպես էլ՝ առանձին կերպարների և բովանդակային
բաղադրիչների: Մասնավորապես կարելի է անդրադառնալ.
·
էպոսի անվանմանը,
ստեղծմանը, պատմությանը, նշանակությանը
·
կերպարներին
·
կանանց
կերպարներին
·
Սասունցի
Դավթին՝ որպես հայ ժողովուրդի հավաքական կերպարի
·
էպոսի կերպարներին
մեր օրերում, էպոսի դասերին մեր օրերում
·
էպոսում
արտացոլված տոներին, ավանդույթներին և այլ ազգագրական նյութերին, նշել, թե որոնք են պահպանվել մինչև այսօր
·
պատմականը
և միֆը էպոսում
·
էպոսում
արտահայտված աշխարհայացքային և մանսավորապես՝ սոցիալական արժեքներին
·
այլ
Մասնակցելու կարգը.
Աշխատաժողովին կարելի
է մասնակցել
անհատապես կամ
5 հոգանոց խմբերով: Խումբը պետք
է ունենա ղեկավար:
Աշխատաժողովին մասնակցել
ցանկացողները պետք
է մինչև
2023թ. մարտի
10-ը գրանցվեն
հետևյալ հղումով.
https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSdMo0Jx4oO9ZMTQkh7qsaCjDpNEf3Yyp_FxRlzW1-GyQhsG8g/viewform
Աշխատանքները մինչև 2023թ.
մայիսի 31-ը
պետք է
ուղարկել ԿԶՆԱԿ հիմնադրամ՝ norararutyun1@gmail.com էլ.փոստի հասցեին՝
(«թեմա» բաժնում անպայման նշելով «Սասնա ծռեր») ուղեկցող նամակով՝ նշելով երկիրը,
քաղաքը, կրթօջախի
անվանումը, մասնակիցների
անունները, ղեկավարի
անունը և էլեկտրոնային
փոստի հասցեն:
Մասնակիցներին
գնահատման հիմքերը.
ԿԶՆԱԿ-ի կողմից ձևավորված գնահատման հանձնաժողովի կողմից
կառանձնացվեն և կգնահատվեն միայն ինքնուրույն, հիմնավորված, հետաքրքիր անձնական բացահայտումներով
աշխատանքները: Աշխատանքների ծավալը՝ մինչև 5 տպագիր էջ, տառատեսակը՝ GHEA
Grapalat, տողամիջյան տարածքը՝ 1,5։
Կարելի է աշխատանքը ներկայացնել սահիկաշարով:
Մեթոդական աջակցություն
մանկավրժին.
2023թ.
մարտ-ապրիլ ամիսներին, գրանցված մասնակիցների
համար կկազմակերպվի 6 առցանց
հանդիպում՝ «Սասնա
ծռեր» էպոսն ուսումնասիրած
տարբեր ոլորտների
մասնագետների հետ՝
մանկավարժներին մեթոդական
աջակցություն ցույց
տալու նպատակով:
Աշխատաժողովի ամփոփումը.
Մասնագիտական հաձնաժողովի
աշխատանքը կամփոփվի
և կհրապարակվի մինչև
2023թ. սեպտեմբերի
30-ը: Արդյունքների մասին
մասնակիցները կտեղեկանան
անհատական նամակներից,
ինչպես նաև ՀՀ
ԿԳՄՍ նախարարության
պաշտոնական www.escs.am կայքից:
Comments
Post a Comment