Ստորագրվեց համագործակցության հուշագիր՝ ԿԶՆԱԿ հիմնադրամի և «Գործք» իրավախորհրդատվական ընկերության միջև
2023թվականի փետրվարի 17-ին ՀՀ ԿԳՄՍ նախրարության «Կրթության զարգացման և նորարարությունների կենտրոն» հիմնադրամում տեղի ունեցավ հանդիպում տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արտաշես Թորոսյանի, տնօրենի տեղակալ Ինգա Վարդանյանի և «Գործք» իրավախորհրդատվական ընկերության տնօրեն Արմեն Սարգսյանի, «Գործք» իրավատեղեկատվական և փորձագիտավերլուծական ամսագրի գլխավոր խմբագիր Արթուր Սարգսյանի, կրթության հարցերի համակարգող Նաիրա Բաբայանի միջև։
Հանդիպման ժամանակ քննարկվեցին կրթության հիմնախնդիրներին
նվիրված բովանդակային հարցեր, խոսվեց կրթության բնագավառում իրականացվող բարեփոխումներին
հանրային ներուժի ներգրավվածության անհրաժեշտություն մասին։
Հանդիպման նպատակն էր ունենալ կրթության բնագավառի
օրենսդրության միատեսակ կիրառման համակարգ։ Երկու կազմակերպությունների կողմից կարևորվեց
համագործակցության հուշագրի կնքումը՝ համատեղելու
օրենսդրության իրավակիրառ պրակտիկայում բնականոն
հարաբերությունների կայացմանը խոչընդոտող դեպքերի բացահատմանն ուղղված ջանքերը, նպաստելու
կրթության ոլորտի բարեփոխումների հաջողությանը։
«Կրթության զարգացման և նորարարությունների կենտրոն» հիմնադրամի տնօրենի ժամանակավոր
պաշտոնակատար Արտաշես Թորոսյանի և «Գործք» իրավախորհրդատվական ընկերության տնօրեն Արմեն
Սարգսյանի միջև կնքվեց համագործակցության հուշագիր, որով կողմերն իրենց պարտավորությունը
համարեցին իրականացնել համագործակցության տեղեկատվության փոխանակման, ԿԶՆԱԿ–ի գործունեության
օբյեկտիվ լուսաբանման, պետություն-հասարակություն փոխադարձ կապի ապահովման, հանրային
վերահսկողության և հաշվետվողականության, ինչպես նաև հասարակության լայն շերտերին կրթությանը վերաբերող հարցերին, փոփոխություններին
և նորություններին իրազեկելու, կենտրոնի
կողմից տրված իրավական պարզաբանումների և խորհրդատվությունների հանրայնացման
ուղղություններով։
Այդ նպատակով «Կրթության զարգացման
և նորարարությունների կենտրոն» հիմնադրամը «Գործք» ամսագրում կունենա անվանական էջ,
որտեղ պարբերաբար կներկայացվեն կրթության բնագավառի հիմնախնդիրները, հիմնադրամի կողմից
իրականացվող ծրագրերը, գործունեության արդյունքները, վերլուծությունները։
Նյութի հեղինակ՝ Տաթևիկ Հարությունյան ԿԶՆԱԿ հիմնադրամ
Comments
Post a Comment