«Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամի «Ընթերցանությունը տարրական դպրոցում» ծրագիրն արդեն հաջողությամբ իրականացվում է ՀՀ Արմավիրի, Արարատի, Շիրակի, Լոռու, Կոտայքի մարզերի և Երևան քաղաքի 96 հանրակրթական դպրոցներում։ Ծրագրում ներառված են մոտ 760 մանկավարժական աշխատողներ և 5000 սովորողներ, ինչպես նաև դպրոցների ծնողական համայնքները։
«Ընթերցանությունը
տարրական դպրոցում» ծրագիրը թիրախավորում է հանրակրթության
տարրական աստիճանում սովորողների ընթերցանության որակի բարելավումը
և դրա շնորհիվ բոլոր առարկաների յուրացման արդյունավետության
բարձրացումը։
Աշխատանքային
խումբը երեկ ամփոփեց Արարատի մարզում վերապատրաստումների ընթացիկ փուլը։ Վերապատրաստման
դասընթացներ էին կազմակերպվել մարզի բոլոր տարածաշրջաններում՝ Արտաշատի, Արարատի, Մասիսի
և Վեդու։ Յուրաքանչյուր տարածաշրջանից ընտրվել էին հնգական դպրոցներ (ընդհանուր թիվը՝
20)։
Վերապատրաստման
ընթացքում դպրոցների մասնագիտական թիմերը ծանոթացել են ծրագրի նպատակներին, ակնկալվող
վերջնարդյունքներին, աշխատանքների իրականացման ձևերին ու կազմակերպման ընթացքին, թիմի
յուրաքանչյուր անդամի գործառույթներին, համագործակցության ձևաչափին։ Տրամադրվել է մանկավարժամեթոդական
աջակցություն՝ սովորողների ընթերցողական կարողությունների ձևավորման և զարգացման աշխատանքները
արդյունավետորեն կազմակերպելու համար։
Զուգահեռաբար
ընթացքի մեջ են նաև ծրագրին մասնակցող դպրոցների թիմերի հետ առցանց հանդիպումները,
որոնց ընթացքում ներկայացվում են ձեռքբերումները, վեր են հանվում աշխատանքների իրականացման
ընթացքում հանդիպած դժվարությունները, քննարկվում դրանց բարելավման ուղղությունները։
Comments
Post a Comment