«Generation Global» ծրագիրը շարունակվում է

«Generation Global» ծրագիրը մեծ հետաքրքրություն է առաջացրել թե՜ ուսուցիչների, թե՜ աշակերտների շրջանում և որպես ապացույց, ծրագրին միանում են նորանոր դպրոցներ: Այս պահին ծրագրին մասնակցում են ՀՀ 18 դպրոցներ:

Այս ծրագիրն իրականացվում է Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլերի հիմնադրամի օժանդակությամբ՝ 13-17 տարեկան երիտասարդների համար: Ծրագրի կարգախոսն է՝ «Միջմշակութային երկխոսության միջոցով լավագույն ապագայի կերտում»:

Ծրագրին մասնակցում են Երևանի թիվ 10,  թիվ 20, թիվ 33, թիվ 78, թիվ 104, թիվ 122 հիմնական, թիվ 65,թիվ 97, թիվ 105, թիվ 119, թիվ 198, ,,Հերացի,, ավագ դպրոցների, Գյումրու թիվ 1 ավագ, Վարդենիսի ավագ, Վանաձորի թիվ 8 հիմնական, Ն.Կ.Աղբյուրի միջնակարգ, Արծվաբերդի միջնակարգ, Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցները:

Հերթական անգամ կազմակերպված հեռավար հանդիպման ժամանակ մասնակից դպրոցների համակարգողները խոսեցին ծրագրի ընթացքի, տեսակոնֆերանսների, քննարկվող թեմաների, երեխաների ձեռքբերումների մասին:

Տեսակոնֆերանսների ժամանակ մեր աշակերտներն անգլերենով շփվում են աշխարհի տարբեր երկրներում բնակվող իրենց հասակակիցների հետ՝ քննարկում են  իրենց հետաքրքրող բազմաթիվ թեմաներ. «Կրթություն», «Առողջություն և բարեկեցություն», «Կանանց իրավունքներ», «Կեղծ լուրեր», «Մեդիագրագիտություն»՝ աշխարհն առավել կատարյալ և ապահով դարձնելու համար:

Բացի  հեռավար հանդիպումներից, պարբերաբար կազմակերպվում են այցելություններ մասնակից դպրոցներ՝ սովորողների հետ հանդիպելու, նրանց հուզող հարցերին պատասխանելու համար:

Նախատեսվում է առաջիկայում Երևանում կազմակերպել հանդիպում՝ ծրագրին մասնակից բոլոր դպրոցների համակարգողնեի և աշակերտների մասնակցությամբ:

 

Նարինե Մնացականյան

կրթական նորարարությունների բաժին





Comments