«Կանայք և աղջիկները գիտության մեջ» օրվա առթիվ դպրոցականների և բակալավրի ուսանողների համար հայտարարում են գիտաֆանտաստիկ կարճ պատմվածքների մրցույթ՝ «2091 թվական. Հայաստանի ոդիսականը» վերնագրով
Մրցույթի շրջանակում ցանկանում ենք, որ մասնակիցները պատկերացնեն, թե ինչպիսին կլինի Հայաստանը 2091 թվականին, գիտատեխնոլոգիական ինչ առաջընթաց ապրած կլինի, և այդ ընթացքում պատմության հերոսը՝ երիտասարդ կին գիտնականը, ինչով կզբաղվի և ինչ խնդիրներ կունենա։
Գիտաֆանտաստիկ պատմությունները գնահատելիս ուշադրություն ենք դարձնելու պատմության գիտական հենքին, գործողությունների՝ կերպարի մտքերի և որոշումների զարգացմանը, թե որքան է հաջողվել պատմության հեղինակին ներկայացնել գիտություն և հասարակություն կապը, և տարբեր գիտակարգերում կանանց դերը։
Պատմությունը պետք է ունենա առնվազն 1,000 բառ և ոչ ավելին քան 7,000 բառ, և պիտի ունենա այս կառուցվածքը։ Պատմությունն ուղարկելու համար խնդրում ենք մասնակիցներին լրացնել այս ձևաթուղթը մինչև մարտի 8-ը։
Մրցույթի գլխավոր երեք հաղթողները կստանան Հայաստանում գործող կին գիտնականի հետ ընթրիքի հնարավորություն, իսկ մրցույթի լավագույն հիսուն մասնակիցները կստանան «Մարի Կյուրի. լույսի շողը խավարում» գրաֆիկական վեպը։
Comments
Post a Comment