Մրցույթ` «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամի ձևավորողի և սրբագրողի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար (թափուր աշխատատեղ` 0,5 դրույք)

  

Ձևավորողի և սրբագրողի հիմնական գործառույթները՝

   Հիմնադրամի մասին պատմող ծրագրերի բաներների, բուկլետների, մասնակցության վկայականների, շնորհակալագրերի ստեղծման, ինչպես նաև հիմնադրամի կողմից  տպագրվող ձեռնարկների ձևավորման և սրբագրման աշխատանքների իրականացում:

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է՝

1.Բարձրագույն կրթություն: 

2. Առնվազն հինգ տարվա աշխատանքային փորձ տվյալ ոլորտում:

3.Գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ:

4. Տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն։

5. Համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:

6.Առնվազն մեկ օտար լեզվի իմացություն:

 

·         Դիմումների ընդունման ժամկետն է` 14.03.2023 – 23.03.2023 թթ.:

·         Աշխատավարձի չափը՝ 100,000 ՀՀ դրամ:

Մրցույթին մասնակցելու համար անձը հանձնաժողովին է ներկայացնում`

1) հանձնաժողովի անունով գրավոր դիմում` (ձևաչափը ազատ) նշելով այն թափուր տեղի անվանումը, որին հավակնում է,

2) անձնագրի պատճենը,

3) ինքնակենսագրություն,

4) Թափուր աշխատատեղը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի, հավաստագրերի պատճենները (դրանց առկա-յության դեպքում),

5) այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը,

        6) Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են զինգրքույկ,

Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը ներկայացվում են միայն էլեկտրոնային փոստի միջոցով (էլ. փոստ hr@kznak.am): Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր:

  Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 23.03.2023 թ.:

 Մրցույթն անցկացվում է երկու փուլով` փաստաթղթային և հարցազրույց, ս/թ. մարտի 29-ին` ժամը 1100-ին հեռավար եղանակով /մրցույթի փատաթղթային փուլը անցած հավակնորդների էլեկտրոնային հասցեներին հարցազրույցի համար կուղարկվի համապատասխան հղումը/։ 

  Լրացուցիչ տեղեկությունների  համար զանգահարել (010)57-21-00 հեռախոսահամարով, աշխատանքային օրերին մինչև ժամը 18:00:







Comments