Հանդիպում Տավուշի մարզի ուսումնական հաստատությունների տնօրենների և ՀՀ մյուս մարզերի վերապատրաստված տնօրենների հետ
Մարտի 24-ին Տավուշի մարզի Դիլիջան
քաղաքում ԿԶՆԱԿ հիմնադրամի կողմից կազմակերպվեց Հանրակրթության պետական նոր չափորոշչի
ներդրման փորձի փոխանակաման հերթական հանդիպումը, որին մասնակցում էր Տավուշի, Արագածոտնի,
Կոտայքի, Արարատի, Լոռու, Գեղարքունիքի մարզերի և Երևանի թվով 34 վերապատրաստված տնօրեն: Հանդիպմանը ներկա էր ԿԶՆԱԿ հիմնադրմի տնօրենի
ժ/պ Արտաշես Թորոսյանը, տնօրենի տեղակալ Ինգա
Վարդանյանը, Չափորոշչի լրամշակման և զարգացման բաժնի մասնագետ Ռուզան Կոստանյանը, ինչպես
նաև ԿԳՄՍՆ նախարարի տեղակալ Ա. Սվաճյանը և Տավուշի մարզի կրթության վարչության պետ Մերուժան Հարությունյանը։
ԿԶՆԱԿ հիմնադրամի տնօրենի ժ/պ Ա. Թորոսյանը
նշեց, որ այս հանդիպումը հնարավորություն է
ընձեռում անցկացված վերապատրաստումների արդյունքները դրսևորելու և Տավուշի մարզի Չափորոշիչը
փորձարկած ուսումնական հաստատությունների տնօրենների հետ փորձի, մտքերի փոխանակում
կատարելու համար: Այնուհետև խոսքը փոխանցեց ԿԳՄՍՆ նախարարի տեղակալ Ա. Սվաճյանին, ով,
ողջունելով ներկաներին, խոսեց նոր ՀՊՉ-ի ներդրման կարևորության մասին:
Ա. Սվաճյանը փաստեց Տավուշի շուրջ ութսուն դպրոցներում
արդեն գործող նոր Չափորոշչի ներդրման գործընթացի աշխատատարությունն ու վերահսկելիությունը
և շեշտեց, որ այլ կլինի դժվարությունը ՀՀ մյուս
մարզերի դպրոցներում գործընթացը իրականացնելիս, ուստի ապավինում է վերապատրաստումների
արդյունավետությանը և վերապատրաստված մասնագետների ջանքերին:
ԿԶՆԱԿ հիմնադրամի տնօրենի տեղակալ Ինգա Վարդանյանը
խոսեց նոր ՀՊՉ-ի ներդրման մեխանիզմների մասին, ներկայացրեց սպասվելիք փոփոխությունները
և Տավուշի փորձի որոշ մանրամասներ: Վերջինիս
հետ կապված մանրամասների համար Ի. Վարդանյանը
խոսքը փոխանցեց Թեղուտի միջնակարգ դպրոցի տնօրեն Ա. Թամրազյանին, ով կիսվեց նշյալ դպրոցի
շուրջ երկու տարվա փորձով:
Ա. Թամրազյանը ներկայացրեց Թեղուտի միջնակարգ
դպրոցի 2022-2023թթ. ուսումնական տարվա ուսումնական պլանը, հատկապես անդրադարձավ ընտրովի
բաղդրիչին: Հնչեցին մի շարք հարցեր, որոնք հիմնականում վերաբերում էին նախագծային աշխատանքների,
երկարօրյա դասընթացների կազմակերպմանը:
Նախագծային ուսուցման վերաբերյալ փորձի փոխանակման
նպատակով ներկայացավ Դիլիջանի թիվ 4 հիմնական դպրոցի տնօրեն Է. Սահակայանը, ով մասնակիցներին
ուղեկցեց քիմիայի, ֆիզիկայի լաբորատորիաներ՝ ներկա գտնվելու աշակերտների կողմից իրականացված
հետազոտություններին:
Ներքին Ծաղկավանի միջնակարգ դպրոցի տնօրեն Դավիթ
Յոլչյանը ներկայացրեց ներդպրոցական վերահսկողությունը՝ մանրամասն անդրադառնալով մնացորդային
գիտելիքների ստուգմանը և առաջին աստիճանի բարդության հարցերին:
Սևքարի միջնակարգ դպրոցի տնօրեն Ն. Անանյանը ներդպրոցական վերահսկողության շրջանակում
անդրադարձավ «Ընթերցանությունը տարրական դպրոցում» ծրագրին և երկարօրյա
պարապմունքներին:
Լճկաձորի հիմնական դպոցի տնօրեն Մ. Առաքելյանն
էլ խոսեց գնահատման նոր մեթոդաբանության, ծնողական համայնքում դրական արձագանքների մասին։
Հանդիպման ընթացքում հնչեցին նշյալ թեմաների վերաբերյալ հարցեր , որոնց պատասխանեցին և՛ Տավուշի մարզի տնօրենները, և՛ Ինգա Վարդանյանը՝ ևս մեկ անգամ կարևորելով կրթության բարեփոխումների այս գործընթացի առաջնահերթությունները:
ԿԶՆԱԿ հիմնադրամ
Չափորոշչի լրամշակման
և զարգացման բաժին
Comments
Post a Comment