Հերթական սեմինար-քննարկումը ԿԶՆԱԿ հիմնադրամի կողմից տեղի ունեցավ
մարտի 22-ին Գեղարքունիքի մարզի ք.Մարտունու ավագ դպրոցում Գեղարքունիքի մարզի Մարտունու տարածաշրջանի բոլոր
ուսումնական հաստատությունների տնօրենների մասնակցությամբ։ Սեմինարը վարեցին ԿԶՆԱԿ հիմնադրամի տնօրենի ժ/պ Արտաշես Թորոսյանը, տնօրենի տեղակալ Ինգա Վարդանյանը, Չափորոշչի լրամշակման և զարգացման բաժնի մասնագետ Անի Չախոյանը,
և Կրթական նորարարությունների բաժնի մասնագետ Նարինե Մնացականյանը:
Ա. Թորոսյանը ներկայացրեց կրթական բարեփոխումների հիմքում ընկած Հանրակրթության
պետական չափորոշչի ներդրմանն ուղղված գործընթացները։ Բարեփոխումների գործընթացի արդյունավետության
և որակի ապահովման նկատառումներով ևս մեկ անգամ շեշտադրեց աշխատանքների վերահսկողության
կարևորությունը: Առաջարկեց տարբեր ուղիներ աշխատանքները
առավել արդյունավետ և համակարգված կատարելու համար: Խոսեց Հայկական կրթական միջավայր
կայքէջի «Պաշարների շտեմարանում» ուսումնական
հաստատությունների կողմից լիազոր մարմնի պահանջով տեղադրվող փաստաթղթերի, ուսումնական
նյութերի որակի և պահանջների համապատասխանության
մասին։ Այնուհետև պատասխանեց մասնակիցների
կողմից հնչեցված հարցերին:
Ի. Վարդանյանը իր խոսքում անդրադարձ կատարեց կրթական բարեփոխումներին: Ներկայացրեց
ԿԶՆԱԿ հիմնադրամի կողմից կազմակերպած մենթոր
դպրոցների վերապատրաստումների գործընթացի մանրամասները:
Ներկայացրեց դպրոցներում իրականացվելիք վերապատրաստումների
հիբրիդային ձևաչափի և ժամանակացույցի մասին:
Կարևորեց վերապատրաստողների Teams հարթակի գործիքակազմի
լայն հնարավորություններից օգտվելը, դրանք կիրառելու հմտությունները:
Ա.Թորոսյանը և Ի. Վարդանյանը անցկացրեցին
սեմինար ք. Մարտունու ավագ դպրոցի մանկավարժական
համակազմի համար: Ա. Թորոսյանը հանգամանալից
ներկայացրեց Հանրակրթության պետական չափորոշչի ներդրման անհրաժեշտությունը և ժամանակացույցը:
Խոսեց Տավուշի մարզում Չափորոշչի փորձարկման ժամանակ առաջացած խնդիրների և հաջողությունների մասին, ինչպես նաև Տավուշի մարզի ուսուցիչների պատրաստակամության
մասին՝ փորձի փոխանակման շրջանակներում կիսվելու իրենց փորձառությամբ: Ի. Վարդանյանը
պատասխանեց վերապատրաստումների ձևաչափի հետ կապված հարցերին:
Չափորոշչի լրամշակման և զարգացման բաժնի մասնագետ Անի Չախոյանը ներկայացրեց 21-րդ դարի ժողովրդավարական մշակույթի կարողունակությունների բնութագրիչները, որոնք նկարագրում են դիտարկվող անձի վարքագիծը և ցույց են տալիս տվյալ անձի՝ կարողունակությունների տիրապետման որոշակի մակարդակի ձեռք բերումը։ Բացատրեց տարրական կրթական աստիճանում դասավանդողների համար ստեղծված այս գործիքի կարևորության մասին։ Տեղեկացրեց նաև նախատեսվող վերապատրաստումների մասին, որոնք իրականցվելու են դպրոցնների տարրական կրթական աստիճանում դասավանդող ուսուցիչների համար։
Չափորոշչի լրամշակման և զարգացման բաժնի մասնագետ Անի Չախոյանը ներկայացրեց 21-րդ դարի հմտությունները։ Խոսեց 12 հմտությունների մասին, որոնք առավել անհրաժեշտ են սովորողներին բազմակողմանի զարգացած լինելու համար։ Կիրառելով այս հմտությունները սովորողները կարողանում են դիմակայել 21-րդ դարի մարտահրավերներին։
Կրթական նորարարությունների բաժնի մասնագետ
Ն. Մնացականյանը ներկայացրեց «Generation Global» ծրագիրը,որը իրականացվում է Մեծ Բրիտանիայի
նախկին վարչապետ Թոնի Բլերի հիմնադրամի օժանդակությամբ՝ 13-17 տարեկան երիտասարդների
համար:Նշեց,որ ծրագրի կազմակերպած քննարկումներին
բացի Հայաստանից մասնակցում են նաև Հնդկաստանի, Միացյալ Թագավորության, Իսրայելի, Բութանի,
Մեքսիկայի, ԱՄՆ-ի, Իտալիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների սովորողները: Առաջարկեց
դպրոցներին ներկայացնել ծրագրին մասնակցել ցանկացող սովորողներին, որը մասնակիցներին
հնարավորություն է տալիս շփվել աշխարհի տարբեր երկրներում բնակվող իրենց հասակակիցների
հետ՝ կատարելագործելով օտար լեզուններով շփվելու հմտությունները։
ԿԶՆԱԿ
հիմնադրամ
Չափորոշչի լրամշակման և զարգացման բաժին
Comments
Post a Comment