Մրցույթ` «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամի կրթության ոլորտի հետազոտությունների բաժնի պետի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար
Կրթության ոլորտի հետազոտությունների բաժնի պետի հիմնական գործառույթները՝
•
Ապահովում է հանրակրթության ոլորտի հետազոտությունների իրականացման,
ներառյալ ուսուցման գնահատման տվյալների վերլուծության գործընթացը:
•
Ապահովում է քանակական և
որակական մեթոդաբանություններով հետազոտությունների իրականացումը ներառելով, բայց
չսահմանափակվելով
ապացույցների սինթեզով, խոր գրականության տեսությամբ։
•
Ապահովում է հետազոտությունների հիմքով առաջարկությունների մշակման և դրամական ռեսուրսների մոբիլիզացման գործընթացը։
•
Կազմակերպում է հանրակրթական հետազոտությունների
կազմակերպման և
որակի երաշխավորման ուղեցույցների կազմման և տրամադրման գործընթացը։
•
Ապահովում է հանրակրթական հետազոտությունների իրականացման և դրանց
արդյունքների օգտագործման համար համապատասխան ֆինանսավորման հնարավորությունների ցանկերը բացահայտելու և կազմելու գործընթացը:
•
Ստեղծու
և պահպանում է
գործընկերություն
հետազոտողների,
քաղաքականություն
մշակողների, տեղական և
միջազգային
դոնորների հետ` ժամանակին բացահայտելու դրամահավաքի պատուհանները և առաջնահերթությունները:
•
Նպաստում է
հանրակրթական հետազոտությունների հետազոտությունների արդյունքների և հարակից քաղաքականության առաջարկությունների և լավագույն փորձի տարածմանը և փոխանակմանը երկրում:
•
Իրականացնում է հետազոտական նյութերի սինթեզ՝ հասարակությանը դրանց տվյալների հեշտ հասանելիության և քաղաքականության մեջ ներդրման նպատակով:
•
Մասնակցում է
հետազոտական համաժողովներին, սեմինարներին և հանդիպումներին, այդ թվում՝ երկրի մակարդակով, ինչպես նաև զեկուցումներ կարդա ՀՀ-ում և ՀՀ-ից դուրս տարբեր
համաժողովներում:
•
Ներկայացնում է հետազոտությունների
ամփոփագրերը քաղաքականության
և որոշումներ կայացնողներին առաջարկելով դրանց արդյունքների օգտագործման եղանակներ:
•
Մասնակցում և դյուրացնում է
միջառարկայական
հետազոտություններին` տարբեր միջֆունկցիոնալ թիմերում և խորհրդակցություններում ներգրավվելու միջոցով, ներառյալ տարեկան արդյունքների զեկույցների պատրաստում և գրասենյակային սեմինարներին մասնակցություն:
•
Նպաստում է
հետազոտական
և քաղաքականության մշակման՝ գործընկերների հետ համատեղ առաջարկությունների կազմմանը, հետազոտությունների և տվյալային ապացույցների համար դրամահավաքի կազմակերպման աշխատանքներին:
• Գործում է որպես կոնկտակտային անձ՝ ԿԶՆԱԿ-ի կողմից հետազոտությունների ներկայացման առանցքային հանդիպումներում և շահերի պաշտպանության, ջատագովության գործունեության համար:
Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է՝
1․Բարձրագույն
կրթություն:
2․Կրթության
ոլորտում ազգային կամ միջազգային մակարդակներում հետազոտությունների աշխատանքային փորձ
(առնվազն հինգ հրապարակված հետազոտություն)։
3.Հանրակրթական
քաղաքականությունների և համակարգերի հետազոտման փորձ:
4․Հետազոտական
գործիքների՝ Microsoft Excel, SPSS, R, Nvivo։
5․Թիմում լավ
աշխատելու և գործընկերություն ստեղծելու և ղեկավարելու ունակություն։
6․Գրավոր և
բանավոր հաղորդակցության, այդ թվում ծավալուն հետազոտական զեկույցներ և ամփոփագրեր
պատրաստելու գերազանց հմտություններ։
7․Հայերեն՝
գրավոր և բանավոր գերազանց հմտություններ։
8․ Օտար լեզվի իմացություն։
Դիմումների
ընդունման ժամկետն է` 14.03.2023 –
23.03.2023 թթ.:
Աշխատավարձի
չափը՝ 250․000 ՀՀ դրամ:
Մրցույթին
մասնակցելու համար անձը հանձնաժողովին է ներկայացնում`
1) հանձնաժողովի անունով գրավոր դիմում` (ձևաչափը ազատ) նշելով այն թափուր տեղի անվանումը, որին հավակնում է,
2) անձնագրի պատճենը,
3) ինքնակենսագրություն,
4) Թափուր աշխատատեղը զբաղեցնելու
համար մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին ներկայացվող
պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի, հավաստագրերի պատճենները (դրանց
առկայության դեպքում),
5) այլ պետությունների
քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը,
6)
Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են զինգրքույկ,
Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը ներկայացվում են միայն
էլեկտրոնային փոստի միջոցով (էլ. փոստ hr@kznak.am): Փաստաթղթերն
ընդունվում են ամեն օր:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն
է` 23.03.2023 թ.:
Մրցույթն անցկացվում է երկու փուլով` փաստաթղթային և հարցազրույց, ս/թ. մարտի 29-ին` ժամը 1000-ին հեռավար եղանակով /մրցույթի փատաթղթային փուլը անցած հավակնորդների էլեկտրոնային հասցեներին հարցազրույցի համար կուղարկվի համապատասխան հղումը/։
Comments
Post a Comment