Տեղեկատվական հանդիպում Արարատի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների և տնօրենների տեղակալների հետ

       

 Ս/ թ  մարտի 21-ին Արարատի մարզի  Արտաշատի թիվ 1 հիմնական դպրոցում տեղի ունեցավ հանդիպում-սեմինար  մարզի դպրոցների թվով 103 տնօրենների և  տնօրենների տեղակալների  հետ: Սեմինարը վարում էին ԿԶՆԱԿ հիմնադրամի տնօրենի ժ/պ պարոն Թորոսյանը, տնօրենի տեղակալ Ինգա Վարդանյանը, Չափորոշչի լրամշակման և զարգացման բաժնի մասնագետներ Լիանա Զոհրաբյանը և Կրթության նորարարությունների բաժնի մասնագետ Նաիրա Մնացականյանը: Ներկա էին նաև Արարատի մարզպետարանի Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մարտին Մանուկյանը և նույն բաժնի մասնագետները։ 

   Արտաշես Թորոսյանը խոսեց կրթության բնագավառում առկա հիմնախնդիրների,  դրանց վերացման ուղիների մասին: Ներկայացրեց պարտադիր ատեստավորման տված առավելությունները: Կարևորեց ԿԶՆԱԿ հիմնադրամի  կողմից  անցկացված  և  անցկացվելիք  սեմինարները,  տնօրենների կողմից  այդ  սեմինարներին  մասնակից ուսուցիչների նոր մոտեցումներով աշխատանքին   հետևելու անհրաժեշտությունը: Նշեց, որ  ԿԶՆԱԿ-ի կայքում տեղադրված նյութերի կիրառությունը կդյուրինացնի թե՛ ուսուցչի, թե՛  տնօրենի աշխատանքը: Հորդորեց տնօրեններին  Հայկական կրթական միջավայրի պաշարների շտեմարանում տեղադրել պահանջվող փաստաթղթերը: Ա. Թորոսյանը տեսչական ծրագրով ուսումնասիրություններ կատարված դպրոցների տնօրենների հետ առանձին քննարկում անցկացրեց՝ խոսելով դպրոցների համար ստեղծված ներդպրոցական վերահսկողության ծրագրի մասին և որ այդ ծրագրով առաջնորդվելու դեպքում  կրթության որակը կբարելավի:  

                

Ինգա Վարդանյանը  ներկայացրեց մենթոր դպրոցներում իրականացվելիք վերապատրաստումների ժամանակացույցը:  Կոչ արեց ավելի լավ ուսումնասիրել Teams  հարթակը՝ հեռավար անցկացվող վերապատրաստումներում հաջողելու համար: Խոսեց ԿԶՆԱԿ-ի մասնագետների պատրաստակամության, հետևողականության,  սովորեցնելու, օգնելու և իրենց կողքին լինելու մասին:  Ներկայացրեց որ ԿԶՆԱԿ հիմնադրամը կատարում  է մշտադիտարկումներ, ցուցաբերում է  ուսումնական և մեթոդական աջակցություն, անհրաժեշտության դեպքում տրամադրում  խորհրդատվություն:

Կրթական նորարարություների բաժնի մասնագետ Նարինե  Մնացականյանը ներկայացրեց արդեն իսկ շատ դպրոցներ ներառած GENERATION GLOBAL ծրագիրը, կարևորեց ծրագրին մասնակցությունը՝ նշելով, որ այն լավ միջոց է անգլերենը բարելավելու, անկաշկանդ խոսելու, ընդհանուր զարգացվածություն ձեռք բերելու համար: Ներկա տնօրեններից շատերին հետաքրքրեց ծրագիրը, տեղում եղան առաջարկներ մասնակցության համար: 

                         

      Չափորոշչի լրամշակման և զարգացման բաժնի մասնագետ Լիանա Զոհրաբյանը հանդիպման ժամանակ ներկայացրեց Ժողովրդավարական մշակույթի  կարողունակությունների  բնութագրիչները՝   կրտսեր  տարիքի  երեխաների համար:          Բացատրեց, թե ինչ են վերը նշված բնութագրիչները, ներկայացրել այն չափանիշները, որոնք  օգտագործվել  են  այդ  բնութագրիչները  ձևակերպելու համար: Այնուհետև մանրամասն ներկայացրեց  առանձին բնութագրիչներ՝ բացատրելով  այդ դրույթների միջոցով սովորողի մոտ կարողունակությունների զարգացման աստիճանի վեր հանման կարևորությունը: Բացատրեց  նաև  21-րդ դարի հմտությունները:

ԿԶՆԱԿ հիմնադրամ

Չափորոշչի լրամշակման 

    բաժնի մասնագետ՝              

Լիանա Զոհրաբյան 

                                                                                                                    22.03.2023







Comments