Օրերս ԿԶՆԱԿ հիմնադրամում աշխատանքային փորձի փոխանակման նպատակով հյուրընկալվել էր Եվրոպական սոցիոլոգիական ասոցիացիայի անդամ, Կրթական հետազոտությունների և խորհրդատվությունների կենտրոնի հիմնադիր Մարինա Գալստյանը: Հանդիպումը նախաձեռնել էր կրթական նորարարությունների և հետազոտության վարչության պետ Լիլիթ Մկրտչյանը։
Հանդիպման նպատակն էր հիմնադրամի աշխատակիցների հետ քննարկել ժամանակակից հետազոտական մոտեցումների, մշտադիտարկման և տեղեկատվության հավաքագրման արդյունավետ մեթոդները: Դասընթացի ընթացքում վեր հանվեցին մի քանի հարցեր, ինչպիսիք էին՝ մշտադիտարկման էությունը և տեսակները, մշտադիտարկման փուլերը, մեթոդաբանությունը, Էթիկական սկզբունքները:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև կրթական այլ հիմնախնդիրներ և կարևորվեց դրանք հետազոտական աշխատանքի միջոցով վեր հանելու և դրանց ընթացքի կամ զարգացման նոր փուլ ուղենշելու ռազմավարությունների մշակումը: Ըստ նախնական պայմանավորվածության հանդիպումներն ու համագործակցությունը լինելու է շարունակական:
Comments
Post a Comment