Հայաստանում ապրող ազգային փոքրամասնությունների կրթական խնդիրներն ուսումնասիրելու և մեթոդական աջակցության նպատակով այցելություն դպրոցներ

Ս/թ ապրիլի 20–ին և ապրիլի 25-ին ԿԶՆԱԿ հիմնադրամի կրթական նորարարությունների բաժնի պետ Ս. Կոսյանը, բաժնի մասնագետ Վ. Բերբերյանը, ՀՀ–ում ապրող ազգային փոքրամասնությունների, մասնավորապես՝ եզդիական համայնքի կրթական խնդիրներն ուսումնասիրելու, մեթոդական աջակցություն տրամադրելու համար, այցելեցին Արմավիրի մարզի Ֆերիկի, Վաղարշապատի թիվ 8 հիմնական դպրոցներ, Արագածոտնի մարզի Ռյա Թազայի, Ալագյազի, Ծաղկահովիտի միջնակարգ և Ջամշլուի հիմնական դպրոցներ: Դպրոցի տնօրենների, փոխտնօրենների, ուսուցիչների հետ քննարկեցին տարաբնույթ հարցեր, որոնք առնչվում էին ազգային փոքրամասնություններին, մասնավորաբար՝ եզդի սովորողների կրթությանը: Ըստ ուսուցիչների՝ ամենահեշտ յուրացվող առարկան եզդի սովորողների համար ռուսերենն է: Եզդի սովորողները ուսումնական նյութը յուրացնում են հիմնականում դպրոցում, իսկ տանը կենցաղային աշխատանքներով աջակցում են ծնողներին: ԿԶՆԱԿ հիմնադրամի աշխատակիցները ներկայացրեցին մեթոդական հետևյալ աջակցությունները՝ դասի պլանավորում, գնահատման ձևեր և ուսումնական նախագծերի մշակում, փոխադարձ համագործակցություն առաջարկ, քննարկվեցի խմբակների, երկարօրյայի հետ կապված հարցեր և այլ խնդիրներ: Բացի վերոնշյալ հանդիպումներից՝ Ս. Կոսյանը, Վ. Բերբերյանը Ծաղկահովիտի միջն. դպրոցում հանդիպեցի ՀՀ Եզդիական միության անդամ, Սադոնցի հիմն. դպրոցի եզդիերենի մասնագետ Մուրադով Ազիզին, որը նույնպես ներկայացրեց եզդիների կրթական մերօրյա խնդիրները: Բոլոր հանդիպումները արդյունավետ էին ու հագեցած քննարկումներով:


 

Կրթական նորարարությունների բաժին














Comments