«Առողջ ապրելակերպ» պարտադիր խմբակ․ վերապատրաստող մենթորների ընտրության մրցույթ

Հարգելի՛ ուսուցիչներ և դպրոցի հոգեբաններ

ԿԶՆԱԿ հիմնադրամը ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի, ՄԱԿ-ի Կրթական, գիտական և մշակութային կազմակերպութան, ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հետ համատեղ հայտարարում են «Առողջ ապրելակերպ» պարտադիր խմբակի խմբակավարներ վերապատրաստող մենթորների մրցույթ:

Հանրակրթության նոր չափորոշչի համաձայն՝ «Առողջ ապրելակերպ» պարտադիր խմբակը իրականացվում է հանրակրթական հաստատությունների 5 - 11-րդ դասարաններում՝ տարեկան 17 ժամ տևողությամբ: Խմբակի հիմնական նպատակն է սովորողների մեջ ձևավորել սեփական և այլոց առողջությունը որպես կարևորագույն արժեք գնահատելու որակ և այն պահպանելու համար գիտելիքների, կարողությունների, հմտությունների և արժեքների վրա հիմնված անվտանգ վարքագիծ:

Եթե հետաքրքրված եք «Առողջ ապրելակերպ» դասընթացով և կարևորում եք այս դասընթացի ուղերձները, դրա միջոցով ձևավորվող վերաբերմունքն ու արժեքները, ուրեմն կարող եք մասնակցել մրցույթին: Մրցույթն անցած մասնագետները փորձագետների կողմից 2023 թվականին կանցնեն երկփուլ վերապատրաստման դասընթաց (1-ին փուլ՝ օգոստոսի 21-25 ժամանակահատվածում, 2-րդ փուլ՝ սեպտեմբերի 22-24 ժամանակահատվածում):

Վերապատրաստված և գնահատումը հաջողությամբ անցած մենթորները կստանան վկայական՝ ստորագրված ԿԶՆԱԿ-ի և ՄԱԿ-ի գործակալությունների կողմից՝ որտեղ կնկարագրվեն նրանց ձեռք բերած կարողությունները։ Մենթորները նաև «Առողջ ապրելակերպ» պարտադիր խմբակը վարող մասնագետների համար վերապատրաստումներ իրականացնելու իրավունք կստանան : 

Վկայական ստացած մենթորները պետական ֆինանսավորմամբ կիրականացնեն «Առողջ ապրելակերպի» խմբակավարների վերապատրաստումը աշնանային արձակուրդների ժամանակ: 

Մրցույթին կարող են մասնակցել միայն մենթոր կամ հարակից դպրոցների ուսուցիչներն ու հոգեբանները։ Մրցույթին դիմելու վերջնաժամկետն է ս/թ մայիսի 15-ը։

Մեզ համար չափազանց կարևոր են Ձեր պատկերացումներն ու գաղափարներն այս դասընթացի վերաբերյալ, որն էլ կպայմանավորի մեր հետագա համագործակցությունն այս ծրագրի շրջանակում: 

Խնդրում ենք անդրադառնալ ստորև նշված մի քանի հարցերին:

ՀՂՈՒՄ





Comments