Հանդիպում-քննարկում Արարատի մարզի Ղուկասավանի միջն. դպրոցում տնօրենների և տնօրենի տեղակալների հետ


Վերջերս Արարատի մարզի Ղուկասավանի միջնակարգ դպրոցում ԿԶՆԱԿ հիմնադրամի կողմից անցկացվեց տեղեկատվական սեմինար Մասիսի տարածաշրջանի դպրոցների տնօրենների և տնօրենի տեղակալների համար, որին ներկա էին տարածաշրջանի տնօրեններն ու տնօրենի տեղակալները, ԿԶՆԱԿ հիմնադրամի տնօրենի ժ/պ Արտաշես Թորոսյանը, Հետազոտությունների և վերլուծությունների բաժնի պետ Իզաբելա Աբրահամյանը, Չափորոշչի լրամշակամն և զարգացման բաժնի մասնագետ Ռ. Կոստանյանը, ինչպես նաև  Արարատի մարզի Կրթության վարչության պետ Մարտին Մանուկյանը։ 



                              

    Ա. Թորոսյանը խոսեց ներդպրոցական վերահսկողության մասին, շեշտեց և կարևորեց վերջինիս հետ կապված գործողությունների ամենօրյա և հետևողական կատարումը, վերահսկելիության ապահովումը, դրանց արդյունքների շարունակական վերլուծությունը: Նշեց, որ ԿԶՆԱԿ հիմնադրամը մշակել է ներդպրոցական վերահսկողության մեխանիզմ և այժմ նախապատրաստվում է մեթոդական նամակ, ուր առանձին օրինականերով տրվում են ամենամսյա կտրվածքով կատարված աշխատանքները: Այնուհետև անդրադարձավ առաջիկայում մեկնարկվող վերապատրաստումներին, որոնք անցկացվելու են  վերապատրաստված մենթորների կողմից մենթոր դպրոցներում:

                              


    Ռ. Կոստանյանը ներկայացրեց 21-րդ դարի հմտությունները , որոնք անհրաժեշտ են սովորողին տեղեկատվական դարաշրջանում իրենց կարիերայում հաջողության հասնելու համար: Անդրադարձավ  առանձնացված 12 հմտություններին՝  զետեղելով դրանք երեք՝ կյանքի, սովորելու և գրագիտության կատեգորիաներում: Այնուհետև թվելով դրանք՝ զուգահեռներ անցկացրեց առօրյայում հաճախ հանդիպող դեպքերին /հեռախոսներ, համակարգիչներ, որոնք հաճախ երեխաների ձեռքում են/, նշեց դրանք դրականորեն կիրառելու ուղիներն ու դրանց կարևորությունը:

                               

    Նույն ժամանակահատվածում հանդիպում կայացավ  տեսչական գրավորների արդյունքում աջակցություն ստացող դպրոցների տնօրենների հետ, որին իր մասնակցությունն ունեցավ ԿԶՆԱԿ հիմնադրամի  Հետազոտությունների բաժնի պետ Իզաբելա Աբրահամյանը: Հանդիպման ընթացքում քննարկվեց ԿԶՆԱԿ հիմնադրամի կողմից ուղղորդած աշխատակարգի քայլշարերն ու արդյունքերը:

    Հանդիպումն ամփոփեց Մարտին Մանուկյանը՝ ցուցումներ տալով տարածաշրջանի դպրոցների տնօրեններին՝ վերանայելու  իրենց ընթացիկ աշխատանքները:

ԿԶՆԱԿ հիմնադրամ 

Չափորոշչի լրամշակման  և զարգացման բաժին 

                                                                                                         

                                                                                    


           

Comments