Մեթոդական աջակցություն  «Սասնա ծռեր» նախագծին մասնակցող սփյուռքի ուսուցիչներին

 Մեթոդական աջակցություն մանկավարժներին ցույց տալու նպատակով սփյուռքի համար նախատեսված  «Սասնա ծռեր» էպոսին նվիրված աշակերտական աշխատաժողովի համար կազմակերպվել է սեմինարների շարք:

ԿԶՆԱԿ հիմնադրամը և ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը և «Սասնա ծռեր» էպոսն ուսումնասիրած տարբեր ոլորտների մասնագետների հետ նախապատրաստել են դասախոսություններ տարբեր թեմաներով:

Ս/թ մայիսի 5-6-ին տեղի է ունեցել այդ հանդիպումներից երկուսը՝

  • Պատմականի և առասպելականի համադրումը «Սասնա Ծռեր» էպոսում/ Սուսաննա Աբազյան
  • Հայոց անցյալն ու ապագան ըստ «Սասնա Ծռեր» էպոսի/ Համլետ Մարտիրոսյան

Հանդիպմանը մասնակցում էին Ռուսաստանի, Վրստանի Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի հայկական կրթօջախների մասնագետներ, ինչպես նաև նախագծով հետաքրքրվող սովորողներ: Դասախոսությունից հետո ընթացավ հետաքրքիր քննարկում, հարց ու պատասխան բանախոսների հետ:

Առաջիկայում սպասվում է հանդիպում Թովմաս Առաքելյանի հետ, ում հետ քննարկում կանցկացվի հետևյալ թեմայով

  • Քրիստոնեական արժեքների արտացոլումը «Սասնա Ծռեր» էպոսում/ Թովմաս Առաքելյան

Նախորդ ամսին տեղի է ունեցել

  • «Սասնա Ծռեր» էպոսը՝ որպես հայի ազգային ինքնության արտացոլման աղբյուր/ Լիլիթ Տեր Գրիգորյան

Մասնագիտական հաձնաժողովի աշխատանքը կամփոփվի ու կհրապարակվի 2023թ. աշնանը: Արդյունքների մասին մասնակիցները կտեղեկանան անհատական նամակներից, ինչպես նաև՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության պաշտոնական www.escs.am կայքից:

ԿԶՆԱԿ հիմնադրամ, Կրթական նորարարությունների բաժին












Comments