Ստորագրվեց համագործակցության հուշագիր ԿԶՆԱԿ հիմնադրամի և «ՍՏԵՄ ՄԻՈՒԹՅՈՒՆ» գիտակրթական հասարակական կազմակերպության միջև

   «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արտաշես Թորոսյանը և «ՍՏԵՄ ՄԻՈՒԹՅՈՒՆ»  գիտակրթական հասարակական կազմակերպության  տնօրեն Հայկազ Բաղիյանը  ս/թ մայիսի 22-ին կնքեցին համագործակցության հուշագիր՝ ՀՀ հանրակրթության ոլորտում իրականացվող բարեփոխումներին ու ծրագրերին աջակցելու, առաջնորդվելով «ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման» պետական ծրագրով կրթական համակարգի կայուն զարգացմանը, հզորացմանը և բարգավաճմանը նպաստելու և կրթության բնագավառում համատեղ արդյունավետ համագործակցություն հաստատելու նպատակով: 

   Հանդիպմանը ներկա էր  նաև ԿԶՆԱԿ հիմնադրամի ուսումնական բնագավառների մշակման և զարգացման բաժնի մասնագետ Մարիամ Սարգսյանը։

   Հանդիպման ժամանակ ԿԳՄՍՆ «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամի տնօրենի ժ/պ Արտաշես Թորոսյանն ընդգծեց, որ երկու կառույցների կրթության ոլորտի առաջատար մասնագետների ու փորձագետների ներգրավմամբ համագործակցությունը կնպաստի հանրակրթական ուսումնական հաստատություններում դասավանդողների մասնա­գիտական  ունակությունների շարունակական զար­գացմանը և կատա­րելագործմանը։

  «ՍՏԵՄ ՄԻՈՒԹՅՈՒՆ»  գիտակրթական հասարակական կազմակերպության  տնօրեն Հայկազ Բաղիյանը կարևորելով համագործակցության մեկնարկը հավելեց, որ նախատեսվում է իրականացնել համատեղ աշխատանքներ  ԵՄ դպրոցական ցանցի,  Եվրոպայի խորհրդի,  ՄԱԿ–ի   UNESCO, ICAAN, INSAFE և INHOPE կազ­­մա­կերպությունների  գործունեության շրջանակներում միջազգային  կապերի և համա­գոր­ծակցության զարգացման, ամրապնդման և խորացման համար։

 







 

Comments