ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ «Առողջ ապրելակերպ» պարտադիր խմբակ․ վերապատրաստող մենթորների ընտրության մրցույթի ընթացքի վերաբերյալ

 Մրցույթին դիմած հարգելի ուսուցիչներ և հոգեբաններ,

Հայտնում ենք, որ մրցույթին դիմել են 501 թեկնածու, որոնցից պետք է ընտրվեն մոտ 80-ը: Հաշվի առնելով դիմողների մեծ թիվը՝ նամակ կստանան միայն երկրորդ փուլ անցնած թեկնածուները: Երկրորդ՝ հարցազրույցի փուլ անցած թեկնածուների անունները պարզ կդառնան միայն լրացված հարցաշարերը վերլուծելուց հետո: Երկրորդ փուլ անցած թեկնածուները նամակ կստանան մինչև հունիսի 15-ը:    




Comments