«ՀԵՏԱԶՈՏԵՆՔ ԵՎ ԲԱՑԱՀԱՅՏԵՆՔ ԱՇԽԱՐՀԸ» ԽՈՐԱԳՐՈՎ ԱՇԱԿԵՐՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎԻ ԱՄՓՈՓՈՒՄԸ

Ս/թ մայիսի 20-ին ԵՊՀ մեծ դահլիճում տեղի ունեցավ «Հետազոտենք և բացահայտենք աշխարհը» աշակերտական աշխատաժողովի 2-րդ ամփոփիչ միջոցառումը, որին ներկա էին ԿԳՄՍ փոխնախարար Ա. Սվաջյանը, ԵՊՀ ռեկտոր Հ. Հովհաննիսյանը, «ԿԶՆԱԿ» հիմնադրամի գործադիր տնօրենի ժ/պ Ա. Թորոսյանը, Կրթական նորարարությունների և հետազոտության վարչության պետ Լ. Մկրտչյանը, Կրթական նորարարությունների բաժնի պետ Ս. Կոսյանը, ԿԶՆԱԿ հիմնադրամի մասնագետներ, ԵՊՀ դասախոսներ, տնօրեններ, ուսուցիչներ, ծնողներ, աշակերտներ և ազատ ունկնդիրներ:

Աշխատաժողովին մասնակցում էին 7-12-րդ դասարանների 245 աշակերտ, 61 դպրոցներից  Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Տավուշի մարզերից և Երևանից:

Այս տարի ներկայացված հայտադիմումների թիվը գերազանցում էր նախորդ տարվա ցուցանիշը: Ստացվել է 150-ից ավելի հետազոտական աշխատանքներ հետևյալ բնագավառներից.

1) Հայոց լեզու և գրականություն.

2) Հայրենագիտություն.

3) Օտար լեզուներ.

4) ԲՏՃՄ.

5) Արվեստ և արհեստ.

6) Հասարակություն, հասարակական գիտություններ.

7) Ֆիզիկական կրթություն և անվտանգ կենսագործունեություն:

«Հետազոտենք և բացահայտենք աշխարհը» աշխատաժողովը հնարավորություն է ընձեռել դպրոցականների շրջանում զարգացնելու հետազոտական աշխատանք կատարելու և հաղորդակցական հմտությունները, ստեղծագործական միտքը, ինչպես նաև կապեր հաստատելու այլ դպրոցների աշակերտների հետ։

Աշխատաժողովի ավարտին ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի սաները հանդես եկան պարային և երաժշտական համարներով: Աշխատաժողովի մասնակից աշակերտները, ուսուցիչները կստանան էլեկտրոնային վկայականներ:

ԿԶՆԱԿ հիմնադրամ, Կրթական նորարարությունների բաժին


































Comments