Հանդիպում-քննարկումներ Սյունիքի մարզի նախադպրոցական ուսումնական հաստատությունների տնօրենների և մեթոդիստների հետ
Հունիսի 6֊ին, 7֊ին և 8֊ին ԿԶՆԱԿ հիմնադրամի տնօրենի ժ/պ Արտաշես Թորոսյանի և ուսումնական բնագավառների մշակման և զարգացման բաժնի մասնագետ Աննա Ամիրջանյանի կողմից իրականացվեցին տեղեկատվական հանդիպում֊քննարկումներ Սիսիանի, Գորիսի և Կապանիտարածաշրջանների նախադպրոցական ուսումնական հաստատությունների տնօրենների և մեթոդիստների հետ: Հանդիպմանը մասնակցում էին նաև համայնքապետարանների կրթության, մշակույթի և սպորտի բաժնի աշխատակիցները:
Հանդիպման սկզբում մասնակիցներին ներկայացվեց 2022-2023 ուստարվա ընթացում ՀՀ 60 նախադպրոցական ուսումնական հաստատություններում կատարված նախադպրոցական կրթական ծրագրերի փորձարկման գործընթացի վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն:
Այնուհետև Ուսումնական բնագավառների մշակման և զարգացման բաժնի մասնագետ Աննա Ամիրջանյանը ներկայացրեց Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշչի առանցքային դրույթները:
Խմբային աշխատանքի միջոցով մասնակիցները ներկայացրեցին նախադպրոցական կրթության ավարտին ակնկալվող 9 հիմնարար կարողունակությունները և նախադպրոցական տարիքի երեխաների զարգացման ոլորտները:
Հանդիպումների ավարտին ԿԶՆԱԿ հիմնադրամի տնօրենի ժ/պ Արտաշես Թորոսյանն անդրադարձավ մինչև 2026թ-ը Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշչի և փորձարկվող ծրագրերի ներդրման գործընթացին և պատասխանեց մասնակիցներին հուզող հարցերին:
Comments
Post a Comment