Մշտադիկտարկում «Երիտասարդները հանուն բարենպաստ կլիմայի» ծրագրի շրջանակում

                                                  


ՅՈՒՆԻՍԵՖ-ի և «ԿԶՆԱԿ» հիմնադրամի   համագործակցության արդյունքում իրականացվում է «Երիտասարդները հանուն բարենպաստ կլիմայի» ծրագիրը, որին մասնակցում են Հայաստանի Հանրապետության Շիրակի, Լոռու, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Սյունիքի և Տավուշի մարզերի հանրակրթական ուսումնական հաստատությունները։  

 

Ծրագրի նպատակն է, ընտրված դպրոցների սովորողներիn ծանոթացնել կլիմայի փոփոխության հետ կապված հիմնախնդիրներին և նրանց մեջ ձևավորել համայնքին օգտակար լինելու մշակույթ։ 

 

Կլիմայի փոփոխությունը այսօր գլոբալ հիմնախնդրի է վերածվել ամբողջ աշխարհում, որի հետագա ընթացքն ու հետևանքները տարեցտարի դառնում են անկանխատեսելի ու վտանգավոր՝ մոլորակի վրա ապրող մարդկության և բնական համակեցությունների համար: 

Որպեսզի կրճատվեն կլիմայի վրա մարդու տնտեսական գործունեության ազդեցության բացասական հետևանքները, և յուրաքանչյուրս գիտակցենք, որ կարող ենք ներդրում ունենալ և ճիշտ գործողություններով կանխել կլիմայի հետագա փոփոխությունը, անհրաժեշտ են որոշակի գիտելիքներ, կարողություններ և հմտություններ, վերաբերմունքի և վարքագծի փոփոխություններ՝ սկսած դպրոցական տարիքից: 

ԿԶՆԱԿ հիմնադրամի մասնագետները   ծրագրի շրջանակում իրականացնում են մշտադիտարկումներ մասնակից ուսումնական հաստատություններում։ Նրանք մայիսի 18-19-ին Շիրակի մարզի ուսումնական հաստատություններում  ծանոթացել ենսովորողների իրականացրած նախագծային աշխատանքներին, անց են կացրել հարցազրույցներ՝ տնօրենի, ուսուցիչների և աշակերտների հետ։  

















Comments