«ՊԱՏՄԱԲԱՆԻ ՕՐ» ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅՈՒՆ ԵՎ «ՍԱՍՆԱ ԾՌԵՐ» ԷՊՈՍԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԱՇԱԿԵՐՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎԻ ԱՄՓՈՓՈՒՄ

Հունիսի 23-ին Հայաստանի ազգային պատկերասրահում տեղի ունեցավ «Պատմաբանի օր» նախագծային ուսումնառություն և «Սասնա ծռեր» էպոսին նվիրված աշակերտական աշխատաժողովի ամփոփումը, որին մասնակցում էին ԿԶՆԱԿ հիմնադրամի տնօրենի ժ/պ Արտաշես Թորոսյանը, տնօրենի տեղակալ Ինգա Վարդանյանը, կրթական նորարարությունների և հոտազոտության վարչության պետ Լիլիթ Մկրտչյանը, «Վիզուալ Հայաստան» զարգացման հիմնադրամի տնօրեն Հովհաննես Ղազարյանը, հիմնադրամի աշխատակիցներ, հանրակրթական դպրոցների տնօրեններ, ուսուցիչներ, աշակերտներ:

ԿԶՆԱԿ հիմնադրամը «Վիզուալ Հայաստան» զարգացման հիմնադրամի հետ համատեղ նախաձեռնել էր «Պատմաբանի օր. նախագծային ուսումնառություն» ծրագիրը, որին մասնակցության հայտ էին ներկայացրել 334 դպրոցների պատմության ուսուցիչներ: Նրանց համար փետրվարին  անցկացվեց 4 հեռավար դասընթաց՝ «Ինչ է նախածային ուսուցումը» և «Աշխարհացույց» գործիքը թեմաներով, և խորհրդատվություն:

Նախաձեռնության նպատակն էր աջակցել ուսուցիչներին՝ նախագծային աշխատանքներ իրականացնելու գործում,  նախագծային ուսումնառության միջոցով նպաստել սովորողների աշխարհայացքի ընդլայնմանը:

 Սովորողների շրջանում «Սասնա ծռեր» էպոսի՝ որպես ազգային բնավորության, հոգեբանության, պատմության, արժեհամակարգի կարևորությունը վերահաստատելու, էպոսը  նորովի բացահայտելու, մեր ժողովրդի անցյալի դասերը վերլուծելու, արժևորելու, ուղերձները ընկալելու համար «ԿԶՆԱԿ» հիմնադրամը  նախաձեռնել էր անցկացնել աշակերտական աշխատաժողով՝ նվիրված մեր էպոսին:

Աշխատաժողովն անցկացվեց 2 փուլով: 1-ին փուլը ներդպրոցական էր. դպրոցներում անցկացվել էին էպոսին նվիրված համադպրոցական ընթերցանության ցերեկույթներ, իսկ 2-րդը՝  հանրապետական:

Աշխատաժողովին մասնակցել են ՀՀ 32 հանրակրթական դպրոցների 7-12-րդ դասարանների աշակերտներ:

«Պատմաբանի օրվան» մասնակից 84 մանկավարժների ԿԶՆԱԿ հիմնադրամի և «Վիզուալ Հայաստանի» կողմից տրվեցին մասնակցության վկայագրեր, իսկ  էպոսին նվիրված աշխատաժողովին մասնակից դպրոցներին ԿԶՆԱԿ հիմնադրամի կողմից տրվեցին հասվաստագրեր:

Վերջում Ազգային պատկերասրահի տնօրինությունը անակնկալ մատուցեց՝ մասնակից աշակերտներին հրավիրելով Այվազովսկու նկարների ցուցադրությունը դիտելու:

«ԿԶՆԱԿ» հիմնադրամի կրթական նորարարությունների բաժին

                            
       



























     

  


Comments