ԳՆԱՀԱՏՄԱՆ ԲՆՈՒԹԱԳՐԻՉՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՅՏԱԳՐՈՒՄ

Հանրակրթության նոր չափորոշչի համաձայն՝  1-ից 12-րդ դասարաններում իրականացվելու է ձևավորող գնահատում: Արդեն մոտենում են ավարտին «Հայոց լեզու և գրականություն», «Մաթեմատիկա» բնագավառների առարկաների գնահատման բնութագրիչների մշակման աշխատանքները։ 

Եթե հետաքրքրված եք  «Իմ հայրենիքը»,  «Հայոց պատմություն»,  «Հասարակագիտություն»,  «Օտար լեզու», «Ֆիզիկա», «Քիմիա», «Կերպարվեստ», «Տեխնոլոգիա», «ՆԶՊ», առարկաների համար գնահատման բնութագրիչներ մշակելու գործընթացով,  կարող եք մասնակցել հայտագրմանը։ Հայտագրումը կիրականացվի օգոստոսի 1-10 ընկած ժամանակահատվածում: Յուրաքանչյուր առարկայի համար դիմողները պիտի  տրված էլհասցեին ուղարկեն իրենց անուն-ազգանունը, դպրոցը, առարկան, հեռախոսը, էլհասցեն, թիմսի կոդը։ 

Հայտագրված ուսուցիչների հետ կիրականացվի հեռավար սեմինար, որի ընթացքում ուսուցիչներին կներկայացվեն գնահատման բնութագրիչները կազմելու եղանակները և պահանջները: 

Խմբերի  աշխատանքը կմեկնարկի 21.08.2023թ.-ից: 

Ցանկացած տարակարգի դիմելու դեպքում այս աշխատանքը համարվելու է կարևոր բաղադրիչ։ 

ՆԶՊ - Արտակ Մանուչարյան        artak.manucharyan1981@gmail.com 

Ֆիզիկա - Լյուդմիլա Առուշանյան           lyuda-a@mail.ru 

Կերպարվեստ, Տեխնոլոգիա - Մարիամ Պետրոսյան    mariam.petrosyan@gmail.com 

Օտար լեզու - Կարինե Թամիրօղլյան t-karine-m@rambler.ru 

Իմ հայրենիքը, Հայոց պատմություն-Հասմիկ Մարգարյան hasmikmargaryan185@gmail.com

Քիմիա - Կարինե Ավետիսյան    karine-avetisyan55@rambler.ru 

Հասարակագիտություն - Կարինե Հարությունյան - k_harutunyan@yahoo.com 





                  

Comments