Հայաստանի Հանրապետության Բարձրագույն կրթության որակավորումների ինքնահավաստագրման գործընթացն իրականացնելու նպատակով՝ «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամը հայտարարում է փորձագետների ներգրավման մրցույթ։ Բարձրագույն կրթության որակի ապահովման փորձագետ (1 թափուր տեղ)

 Ներկայացվող պահանջներն են.

Ø  Տիրապետում որակի ապահովման Եվրոպական չափորոշիչներին և ուղենիշներին,

ØՓորձառություն ինստիտուցիոնալ կամ կրթական ծրագրերի գնահատման, փորձաքննության աշխատանքներում,

Ø  Բարձրագույն կրթության ոլորտում ծավալած գործունեություն,

Ø  Որակի ապահովման ոլորտում միջազգային համագործակցության փորձ,

Ø  Փորձագիտական աշխատանք հավատարմագրման կամ կրթության որակի գնահատման գործընթացում,

ØԵվրոպական բարձրագույն կրթական տարածքի հիմնական սկզբունքների, ուղղությունների և որակավորումների շրջանակների վերաբերյալ համապարփակ իմացություն,

Ø  Բարձրագույն կրթության միջազգային ծրագրերի համակարգման փորձ։

Ø  Անգլերենի գրավոր և բանավոր գերազանց հմտություններ։

Դիմումների ընդունման ժամկետն է` 30.08.2023 – 08.09.2023 թթ.:

·         Աշխատավարձի չափը՝ 350,000 ՀՀ դրամ, որն իր մեջ ներառում է ՀՀ բոլոր հարկերը և այլ պարտադիր վճարները:

Աշխատանքային պայմանագիրը գործելու է որոշակի ժամկետով։

Մրցույթին մասնակցելու համար անձը հանձնաժողովին է ներկայացնում`

1) հանձնաժողովի անունով գրավոր դիմում` (ձևաչափը ազատ) նշելով այն թափուր տեղի անվանումը, որին հավակնում է,

2) ինքնակենսագրություն (CV) անգլերեն և հայերեն, վերոնշյալ պահանջները հավաստող համապատասխան փաստաթղթեր (առկայության դեպքում)։

Մրցույթին մասնակցելու համար փաստաղթերը ներկայցվում են միայն էլեկտրանային փոստի միջոցով (էլ.փոստ hr@kznak.am):Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր:

·         Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 08.09.2023 թ.:

Մրցույթն անցկացվում է երկու փուլով` փաստաթղթային և հարցազրույց, ս/թ. սեպտեմբերի 12-ին` ժամը ժամը 1000-ից հեռավար եղանակով /մրցույթի փատաթղթային փուլը անցած հավակնորդների էլեկտրոնային հասցեներին հարցազրույցի համար կուղարկվի համապատասխան հղումը/։ 

     Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել (010)57-21-00 հեռախոսահամարով, աշխատանքային օրերին մինչև ժամը 18:00:



Comments