Հայաստանի Հանրապետության Բարձրագույն կրթության որակավորումների ինքնահավաստագրման գործընթացն իրականացնելու նպատակով՝ «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամը հայտարարում է փորձագետների ներգրավման մրցույթ։ Ուսանող հետազոտական աշխատանքներ իրականացնելու համար (1 թափուր տեղ)

 

Ներկայացվող պահանջներն են.

Ø  Բարձրագույն կրթության որակի ապահովման գործընթացներում մասնակցություն,

Ø ՀՀ որակավորումների ազգային շրջանակի և ՀՀ բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխումների իմացություն,

Ø  Հետազոտական աշխատաքների փորձառություն,

Ø  Տվյալների բազայի բովանդակության մշակման և վերլուծական հմտություններ,

Ø  Խմբային աշխատանք կատարելու, հաղորդակցման և համագործակցային հմտությունների առկայություն,

Ø  Անգլերենի գրավոր և բանավոր գերազանց հմտություններ։

       Դիմումների ընդունման ժամկետն է` 30.08.2023 – 08.09.2023 թթ.:

·         Աշխատավարձի չափը՝ 150,000 ՀՀ դրամ, որն իր մեջ ներառում է ՀՀ բոլոր հարկերը և այլ պարտադիր վճարները:

Աշխատանքային պայմանագիրը գործելու է որոշակի ժամկետով։

Մրցույթին մասնակցելու համար անձը հանձնաժողովին է ներկայացնում`

1) հանձնաժողովի անունով գրավոր դիմում` (ձևաչափը ազատ) նշելով այն թափուր տեղի անվանումը, որին հավակնում է,

2) ինքնակենսագրություն (CV) անգլերեն և հայերեն, վերոնշյալ պահանջները հավաստող համապատասխան փաստաթղթեր (առկայության դեպքում)։

Մրցույթին մասնակցելու համար փաստաղթերը ներկայցվում են միայն էլեկտրանային փոստի միջոցով (էլ.փոստ hr@kznak.am):Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր:

·         Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 08.09.2023 թ.:

Մրցույթն անցկացվում է երկու փուլով` փաստաթղթային և հարցազրույց, ս/թ. սեպտեմբերի 12-ին` ժամը ժամը 1000-ից հեռավար եղանակով /մրցույթի փատաթղթային փուլը անցած հավակնորդների էլեկտրոնային հասցեներին հարցազրույցի համար կուղարկվի համապատասխան հղումը/։ 

 Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել (010)57-21-00 հեռախոսահամարով, աշխատանքային օրերին մինչև ժամը 18:00:



Comments