Հայաստանի Հանրապետության Բարձրագույն կրթության որակավորումների ինքնահավաստագրման գործընթացն իրականացնելու նպատակով՝ «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամը հայտարարում է փորձագետների ներգրավման մրցույթ։ Միջազգային փորձագետներ՝ (2 թափուր տեղ)

 Ներկայացվող պահանջներն են.

Ø  Մասնակցություն Բոլոնիայի գործընթացում,

Ø  Ներգրավվածություն Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի անդամ պետությունների բարձրագույն կրթության որակավորումների ինքնահավաստագրման գործընթացներում,

Ø  Ներգրավվածություն բարձրագույն կրթության որակի ապահովման գործընթացներում,

Ø  Տիրապետում որակի ապահովման Եվրոպական չափորոշիչներին և ուղենիշներին,

Ø  Տիրապետում Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի հիմնական սկզբունքներին և ուղղություններին, դրանց ներդրմանն ուղղված մեխանիզմներին, 

ØՓորձառություն/փորձագիտական աշխատանք Որակավորումների ազգային շրջանակների մշակման աշխատանքներում,

ØՓորձառություն/փորձագիտական աշխատանք բարձրագույն կրթության քաղաքականության մշակմանը,

Ø  Անգլերենի գրավոր և բանավոր գերազանց հմտություններ։

          Դիմումների ընդունման ժամկետն է` 30.08.2023 – 08.09.2023 թթ.:

  • Աշխատավարձի չափը՝ 1,000,000 ՀՀ դրամ, որն իր մեջ ներառում է ՀՀ բոլոր հարկերը և այլ պարտադիր վճարները:
  • Աշխատանքային պայմանագիրը գործելու է որոշակի ժամկետով։
Մրցույթին մասնակցելու համար անձը հանձնաժողովին է ներկայացնում`

1)     հանձնաժողովի անունով գրավոր դիմում` (ձևաչափը ազատ) նշելով այն թափուր տեղի անվանումը, որին հավակնում է,

2) ինքնակենսագրություն (CV) անգլերեն և հայերեն, վերոնշյալ պահանջները հավաստող համապատասխան փաստաթղթեր (առկայության դեպքում)։

Մրցույթին մասնակցելու համար փաստաղթերը ներկայցվում են միայն էլեկտրանային փոստի միջոցով (էլ.փոստ hr@kznak.am):Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր:

·         Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 08.09.2023 թ.:

Մրցույթն անցկացվում է երկու փուլով` փաստաթղթային և հարցազրույց, ս/թ. սեպտեմբերի 12-ին` ժամը 1000-ից հեռավար եղանակով /մրցույթի փատաթղթային փուլը անցած հավակնորդների էլեկտրոնային հասցեներին հարցազրույցի համար կուղարկվի համապատասխան հղումը/։ 

    Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել (010)57-21-00 հեռախոսահամարով, աշխատանքային օրերին մինչև ժամը 18:00:



Comments