Հայաստանի Հանրապետության Բարձրագույն կրթության որակավորումների ինքնահավաստագրման գործընթացն իրականացնելու նպատակով՝ «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամը հայտարարում է փորձագետների ներգրավման մրցույթ։ Բարձրագույն կրթության ոլորտի փորձագետներ՝ (3 թափուր տեղ)

  Ներկայացվող պահանջներն են.

Ø ՀՀ բարձրագույն կրթության ոլորտը կարգավորող իրավական ակտերի՝ այդ թվում լիցենզավորման, հավատարմագրման կարգերի իմացություն,

ØՄասնակցություն բարձրագույն կրթության որակավորումների ազգային շրջանակի մշակման աշխատանքներին,Մասնակցություն բարձրագույն կրթության միջազգայնացման գործընթացներին,

ØՆերգրավվածություն բարձրագույն և հետբուհական կրթության ոլորտին առնչվող միջազգային փաստաթղթերի մշակման աշխատանքներին,

Ø Մասնակցություն բարձրագույն կրթության որակի ապահովմանն ուղղված գործընթացներին,

Ø  Բոլոնիայի գործընթացի իմացություն և մասնակցություն աշխատանքներին,

ØՆերգրավվածություն բարձրագույն կրթության որակավորումների ազգային շրջանակի ինքնահավաստագրման գործընթացին,

Ø  Փորձառություն բարձրագույն կրթության կառավարման ոլորտում,

Ø  Անգլերենի գրավոր և բանավոր գերազանց հմտություններ։

          Դիմումների ընդունման ժամկետն է` 30.08.2023 – 08.09.2023 թթ.:

·         Աշխատավարձի չափը՝ 600,000 ՀՀ դրամ, որն իր մեջ ներառում է ՀՀ բոլոր հարկերը և այլ պարտադիր վճարները:

Աշխատանքային պայմանագիրը գործելու է որոշակի ժամկետով։

Մրցույթին մասնակցելու համար անձը հանձնաժողովին է ներկայացնում`

1) հանձնաժողովի անունով գրավոր դիմում` (ձևաչափը ազատ) նշելով այն թափուր տեղի անվանումը, որին հավակնում է,

2) ինքնակենսագրություն (CV) անգլերեն և հայերեն, վերոնշյալ պահանջները հավաստող համապատասխան փաստաթղթեր (առկայության դեպքում)։

Մրցույթին մասնակցելու համար փաստաղթերը ներկայցվում են միայն էլեկտրանային փոստի միջոցով (էլ.փոստ hr@kznak.am):Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր:

·         Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 08.09.2023 թ.:

Մրցույթն անցկացվում է երկու փուլով` փաստաթղթային և հարցազրույց, ս/թ. սեպտեմբերի 12-ին` ժամը ժամը 1000-ից հեռավար եղանակով /մրցույթի փատաթղթային փուլը անցած հավակնորդների էլեկտրոնային հասցեներին հարցազրույցի համար կուղարկվի համապատասխան հղումը/։ 

       Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել (010)57-21-00 հեռախոսահամարով, աշխատանքային օրերին մինչև ժամը 18:00:



Comments