Օգոստոսյան խարհրդակցություններ․ Սյունիքի և Վայոց Ձորի մարզերում

 Օգոստոսի 24-ին և 25-ին Սյունիքի և Վայոց Ձորի մարզերում տեղի են ունեցել 2023-2024 ուսումնական տարվա մեկնարկին նվիրված քննարկումներ՝ մարզի դպրոցների և նախադպրոցական հաստատությունների տնօրենների մասնակցությամբ:

Օգոստոսյան խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա ՍվաջյանըԿրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոնի տնօրենի տեղակալ Ինգա Վարդանյանը, ԿԶՆԱԿ հիմնադրամի կրթական նորարարությունների և հետազոտությունների վարչության պետ Լիլիթ Մկրտչյանը, ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը, Սյունիքի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մերի Գանդալյանը,  Վայոց Ձորի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Տատյանա Պոլուդնիցինան, Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի տնօրեն Լիլիթ Մնացականյանը  և մարզպետարանի այլ աշխատակիցներ:

Խորհրդակցության մեկնարկին ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը նախ ներկայացրել է նախորդ տարվա միասնական քննությունների և բուհերի ընդունելության Սյունիքիև  մարզի վիճակագրությունը ու նշել, որ մարզի դիմորդների 80,9 տոկոսն ընդունվել է բարձրագույն ուսումնական հաստատությունները, որը մինչև այժմ այցելած մարզերի շրջանում ամենաբարձր ցուցանիշն է։

Հանդիպման ընթացքում քննարկվել են առաջիկա ուսումնական տարում կրթական համակարգում իրականացվելիք նոր ծրագրերը։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել հանրակրթության նոր պետական չափորոշչի ներդրմանը, որն այս տարի կգործի 2-րդ, 5-րդ, 7-րդ դասարաններում, նոր դասագրքերին, դպրոցների կառավարման, ֆինանսավորման նոր մոդելներին, կամավոր ատեստավորմանն ու մանկավարժների մասնագիտական զարգացման հնարավորություններին, բնագիտական առարկաներ դասավանդողների լրավճարներին, նախակրթարաններին: Քննարկվել է Սյունիքում նոր կառուցվելիք դպրոցների շինարարության ընթացքում դասերը կկազմակերպման հարցը, անդրադարձ է եղել դպրոցներում պարտադիր դարձող հոգեբանի գործունեության անհրաժեշտությանը:

Խոհրդակցության ընթացքում ներկայացվել են նաև ՀՀ կրթության տեսչական մարմնի վերլուծությունները, այն իրավական ակտերը, որոնցով փոփոխություններ են կատարվում կրթության ոլորտում, ներառական կրթության հետ կապված ու ԿԶՆԱԿ-ի գործունեությանն առնչվող անելիքները։

Կրթության զարգացման նորարարությունների ազգային կենտրոնի տնօրենի տեղակալ   Ինգա Վարդանյանը ներկայացրել է ուսումնական պլանների, թեմատիկ պլանավորման, տնօրենների վերապատրաստման, կրթության զարգացման նորարարությունների ազգային կենտրոնի կողմից ուղեցույցների ստեղծման և մի շարք այլ խնդիրների վերաբերյալ կատարված աշխատանքները: 

















Comments