Սեմինար ԿԶՆԱԿ-ում՝ «Ժողովրդավարական մշակույթի կարողունակությունների տեղեկատու շրջանակ: Ժողովրդավարական մշակույթի կարողունակություններն ու մանկավարժությունը» թեմայով

 Օգոստոսի 30-ին ԿԶՆԱԿ հիմնադրամի աշխատակիցների համար անցկացվեց հերթական սեմինարը «Ժողովրդավարական մշակույթի կարողունակությունների տեղեկատու շրջանակ RFCDC/ԺՄԿՏՇ Ժողովրդավարական մշակույթի կարողունակությունները CDC/ԺՄԿ և մանկավարժությունը» թեմայով:  

Սեմինարը վարում էր Չափորոշչի լրամշակման և զարգացման բաժնի մասնագետ Լիանա Զոհրաբյանը: 

Թեմայի արդիականությունը պայմանավորված է CDC/ԺՄԿ-ի գործընթացներին Հայաստանի ինտեգրմամաբ: 

Սեմինարը մեկնարկեց Կրթության բովանդակության մշակման վարչության պետ Գ. Մելիքյանը, ով, կարևորելով CDC/ԺՄԿ-ն և նշելով վերջինիս բնութագրիչների կարևորությունը կրթական համակարգում, արժևորեց RFCDC/ԺՄԿՏՇ-ի աշխատանքային մոդուլները՝ ուշադրություն հրավիրելով հատկապես մանկավարժությանը: 

         Լիանա Զոհրաբյանը  ներկայացրեց Ժողովրդավարական մշակույթի կարողունակությունների տեղեկատու շրջանակը, վերջինիս նախապատմությունը, նպատակներն ու ուղիները՝ ցույց տալով Եվրոպայի խորհրդի կրթության տեսլականը: Այնուհետև ներկայացրեց «ԺՄԿ-ն և մանկավարժությունը» աշխատանքային մոդուլը՝ կարևորելով մոդուլի հիմքում ընկած «Կարողունակությունների մոդելը»: Խոսեց կրթական միջավայրում ժողովրդավարական մշակույթի կարողունակությունների ձևավորմանը ուղղված գործողություններից, ԺՄԿ զարգացումը խթանող բովանդակային և գործընթացային տարրերի մեթոդներից և մոտեցումներից՝ բերելով օրինակներ առարկայական և վերառարկայական դաշտերից: Ապա ներկայացրեց ԺՄԿՏՇ բնութագրիչների ձևավորման չափանիշները և դրանց կարևորությունը կրթական համակարգում:   Նշեց նաև, որ ԿԶՆԱԿ հիմնադրամի Չափորոշչի լրամշակման և զարգացման  բաժինը շարունակական աշխատանքներ է տանում հիշյալ բնութագրիչների  մշակման վերաբերյալ: 

         Սեմինարն ավարտվեց կառուցողական քննարկումով, թեմայի շրջանակում կատարվեց կարիքների գնահատում՝ հետագա աշխատանքները առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով: 

Չափորոշչի լրամշակման և զարգացման  բաժին



Comments