ԿԶՆԱԿ հիմնադրամը մեկնարկել է մշտադիտարկման աշխատանքները՝ 2023-2024 ուստարվա ընթացքում նախադպրոցական կրթական հիմնական ծրագրերը փորձարկող ՆՈՒՀ-երում:
Մշտադիտարկման հիմնական նպատակն է՝ տեղում ծանոթանալ փորձարկման գործընթացին, վերհանել դժվարությունները և տրամադրել մասնագիտական աջակցություն:
12.09.2023թ. ԿԶՆԱԿ հիմնադրամի աշխատակիցները մշտադիտարկում են իրականացրել Լոռու մարզի Սպիտակ քաղաքի թիվ 1 և 2 ՆՈՒՀ-երում, 14.09.2023թ. «Երևանի հ. 26 մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում, 18.09.2023թ.-ին՝ «Երևանի հ.13 մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում: 19.09.2023թ.-ին մշտադիտարկման աշխատանքները շարունակվել են Շիրակի մարզի Գյումրի համայնքի «Լիանա մսուր-մանկապարեզ» ՀՈԱԿ-ում:
ՆՈՒՀ-երում դիտարկվել են կանոնակարգային տարբեր պահեր՝ ընդունելություն, զբոսանք, պարապմունքներ և այլն: Տրամադրվել է անհատական խորհրդատվություն, իրականացվել է փաստաթղթային ուսումնասիրություն և վերջում կազմակերպվել է սեմինար մանկավարժական համակազմի համար:
Շիրակի մարզում սեմինարին մասնակցել են նաև Գյումրի քաղաքի մյուս ՆՈՒՀ-երի մեթոդիստները: Ներկա էին նաև Գյումրի համայնքապետարանի աշխատակազմի կրթության բաժնի մասնագետները:
Comments
Post a Comment