Մրցույթ` «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամի կրթության ոլորտի հետազոտությունների բաժնի մասնագետի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար (Մեկ թափուր տեղ)

 Կրթության ոլորտի հետազոտությունների բաժնի մասնագետի հիմնական  գործառույթները՝ 

1Համակարգել հանրակրթության ոլորտի հետազոտությունների իրականացումը, ներառյալ ուսուցման գնահատման տվյալների վերլուծությունը: 

2Համակարգել քանակական և որակական մեթոդաբանություններով հետազոտությունների իրականացումը ներառելով, բայց չսահմանափակվելով ապացույցների սինթեզով, խոր գրականության տեսությամբ 

3Կազմել և տրամադրել հանրակրթական հետազոտությունների կազմակերպման և որակի երաշխավորման ուղեցույցներ։ 

4Նպաստել հանրակրթական հետազոտությունների հետազոտությունների արդյունքների և հարակից քաղաքականության առաջարկությունների և լավագույն փորձի տարածմանը և փոխանակմանը երկրում: 

5Իրականացնել հետազոտական նյութերի սինթեզ՝ հասարակությանը դրանց տվյալների հեշտ հասանելիության և քաղաքականության մեջ ներդրման նպատակով: 

6Մասնակցել հետազոտական համաժողովներին, սեմինարներին և հանդիպումներին, այդ թվում՝ երկրի մակարդակով, ինչպես նաև զեկուցումներ կարդա ՀՀ-ում և ՀՀ-ից դուրս տարբեր համաժողովներում: 

7Ներկայացնել հետազոտությունների ամփոփագրերը քաղաքականության և որոշումներ կայացնողներին առաջարկելով դրանց արդյունքների օգտագործման եղանակներ: 

8Մասնակցել և դյուրացնել միջառարկայական հետազոտություններին` տարբեր միջֆունկցիոնալ թիմերում և խորհրդակցություններում ներգրավվելու միջոցով, ներառյալ տարեկան արդյունքների զեկույցների պատրաստում և գրասենյակային սեմինարներին մասնակցություն: 

9Գործել որպես կոնկտակտային անձ՝ ԿԶՆԱԿ-ի կողմից հետազոտությունների ներկայացման առանցքային հանդիպումներում և շահերի պաշտպանության, ջատագովության գործունեության համար: 

 

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է՝ 

 

1Բարձրագույն կրթություն: 

2Կրթության ոլորտում ազգային կամ միջազգային մակարդակներում հետազոտությունների ​​աշխատանքային փորձ։  

3.Հանրակրթական քաղաքականությունների և համակարգերի հետազոտման փորձ 

4Հետազոտական գործիքների՝ Microsoft Excel, SPSS, R, Nvivo։  

5Թիմում լավ աշխատելու և գործընկերություն ստեղծելու և ղեկավարելու ունակություն։ 

6Գրավոր և բանավոր հաղորդակցության, այդ թվում ծավալուն հետազոտական զեկույցներ և ամփոփագրեր պատրաստելու գերազանց հմտություններ։  

7Հայերեն՝ գրավոր և բանավոր գերազանց հմտություններ։ 

8 Օտար լեզվի իմացություն։ 

 

Դիմումների ընդունման ժամկետն է` 20.09.202301.10.2023 թթ.: 

  • Աշխատավարձի չափը՝ 200,000 ՀՀ դրամ, որն իր մեջ ներառում է ՀՀ բոլոր հարկերը և այլ պարտադիր վճարները: 

Մրցույթին մասնակցելու համար անձը հանձնաժողովին է ներկայացնում` 

1) հանձնաժողովի անունով գրավոր դիմում` (ձևաչափը ազատ) նշելով այն թափուր տեղի անվանումը, որին հավակնում է, 

2) անձնագրի պատճենը, 

3) ինքնակենսագրություն, 

4) թափուր աշխատատեղը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի, հավաստագրերի պատճենները (դրանց առկայության դեպքում), 

5) այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը, 

6) Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են զինգրքույկ։ 

Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը ներկայացվում են միայն էլեկտրոնային փոստի միջոցով (էլ. փոստ hr@kznak.am): Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր: 

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 01.10.2023 թ.: 

Մրցույթն անցկացվում է երկու փուլով` փաստաթղթային և հարցազրույց, ս/թ.հոկտեմբերի 3-ին`ժամը 1030ցհեռավար եղանակով /մրցույթի փատաթղթային փուլը անցած հավակնորդների էլեկտրոնային հասցեներին հարցազրույցի համար կուղարկվի համապատասխան հղումը/։ 

Լրացուցիչտեղեկություններիհամար զանգահարել(033)57-21-00 հեռախոսահամարով, աշխատանքային օրերին մինչև ժամը 18:00:







Comments