Հրավիրում ենք սեմինարի

 ԿԶՆԱԿ հիմնադրամի ուսումնական բնագավառների մշակման և զարգացման բաժինը սկսում է դասի պլանավորմանը նվիրված սեմինարների շարք։ Նոյեմբերի 3-ին՝ ժամը16։00-ին, հրավիրում ենք ֆիզիկայի ուսուցիչներին՝«Ֆիզիկայի օրվա դասի պլանի առանձնահատկությունները նոր ՀՊՉ-ի լույսի ներքո» վերնագրով սեմինարի։ 

Դասընթացը կվարեն գործող ուսուցիչներ Մարիետա Մելիքյանը (Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշենի թիվ 1 միջնակարգ դպրոց), ՍաթենիկՄուրադյանը (Կոտայքի մարզի Ջրառատի միջնակարգ դպրոց), ԼիանաՄկրտչյանը (Շիրակի մարզի Ազատանի միջնակարգ դպրոց)՝ ԿԶՆԱԿ-ի ուսումնական բնագավառների մշակման և զարգացման բաժնի մասնագետ Լյուդմիլա Առուշանյանի առաջնորդությամբ։ 

Սեմինարը կկայանա TEAMS հարթակում: Հղումը կտեղադրվի հանդիպումից մեկ օր առաջ։ 

Այսպիսով՝ նոյեմբերի 3-ին՝ ժամը16։00-ին, սիրով սպասում ենք։  

Գրանցվեք հետևյալ հղումով

Comments

Post a Comment