Մշտադիտարկում հերթական ատեստավորման ենթակա վերապատրաստված ուսուցիչների մոտ


 Հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատության՝ հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստումների արդյունավետության գնահատման նպատակով ԿԶՆԱԿ հիմնադրամի վերապատրաստման ծրագրերի մշակման և վերապատրաստումների արդյունավետության գնահատման բաժնի մասնագետներ Աշոտ Ղուկասյանը, Ալբինե Ազատյանը, Գայանե Թադևոսյանը, Ռուզաննա Ստեփանյանը, Նունե Ամիրյանը և Գայանե Հովհաննիսյանը հոկտեմբերի 16-ից 20-ը ներառյալ իրականացրել են մշտադիտարկում  Երևանի հ. 63 հ/դ, հ. 129 հ/դ, հ. 56 հ/դ, հ. 36 հ/դ, հ. 132 հ/դ, հ. 21 հ/դ, հ. 192 հ/դ, h. 199 հ/դ, հ. 200 հ/դ, հ.196 հ/դ, հ. 123 հ/դ, հ. 66, հ. 75 հ/դ, հ. 110 հ/դ, հ. 120 հ/դ, հ. 106 հ/դ , հ. 38 հ/դ, հ. 18 հ/դ, հ. 89 հ/դ, հ. 121 հ/դ, հ. 141 հ/դ, հ. 150 հ/դ, հ. 92 հ/դ,  հ. 105 ա/դ, հ. 119 ա/դ, Խ.Աբովյանի անվան ՀՊՄՀ - ի հենակետային վարժարան /ավագ դպրոց/ հանրակրթական ուսումնական հաստատություններում։ 

Մշտադիտարկման նպատակն է եղել  դասալսման և զրույցների միջոցով պարզել, թե հերթական ատեստավորման վերապատրաստման դասընթացներից հետո ինչպիսի՞ մասնագիտական աճ է նկատվում ուսուցիչների մոտ, արդյոք գո՞հ են վերապատրաստման դասընթացներից, ի՞նչը կուզեին փոխել հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստման դասընթացի ծրագրում: 

Մինչ դասալսումների մեկնարկը բաժնի մասնագետների կողմից մշակվել է դասալսման ձևաթուղթ և հուշաթերթ: 

Վերը նշված դպրոցների տնօրեններին և տնօրենների տեղակալներին ներկայացվել են դասալսման նպատակները և տրվել է խորհրդատվություն՝ դասալսման նոր ձևաթղթի կիրառման վերաբերյալ։ Հանգամանորեն մեկնաբանվել է դասալսողի հուշաթերթը, որտեղ մանրամասն ներկայացված են դասալսման ձևաթղթով նախատեսված պահանջների և դրանց տրվող միավորների հիմքերը, որպեսզի հետագայում դպրոցների տնօրենները և տնօրենների տեղակալները շարունակեն նույն գործընթացը դպրոցներում, ինչն էլ կնպաստի վերապատրաստումների ընթացքում ստացած գիտելիքներն ու հմտությունները դպրոցներում ավելի արդյունավետ կերպով կիրառելի դարձնելուն: 

Նշված ժամանակահատվածում բաժնի մասնագետները իրականացրել են 29 դասալսում՝ տարրական, հիմնական և ավագ դպրոցներում:

Դասալսումների ընթացքում պարզվել է, որ բոլոր դպրոցներում առկա են հետևյալ հաջողությունները և խնդիրները։

Հաջողություններ

  • Ուսուցիչների դրական վերաբերմունքը վերապատրաստումների նկատմամբ, որտեղ նրաց մոտ ձևավորվել էին միմյանց միջև հաղորդակցման հմտություններ, ինչն էլ կիրառում էին ուսուցման գորընթացում՝ զարգացնելով սովորողների հաղորդակցական հմտությունները:
  • Պարտադիր կերպով դասի թեմայի նպատակը ներկայացնում էին սովորողներին, ինչը հետաքրքրություն էր առաջացնում ուսուցանվող թեմայի հանդեպ:
  • Ուսուցիչները փորձում էին ապահովել բոլոր սովորողների ակտիվ ներգրավվածությունը՝ կիրառելով տարբերակված ուսուցման ռազմավարություններ: 
Խնդիրներ
  • Գանահատման տարբեր ձևերի ու գործիքների արդյունավետ կիրառումը:
  • Քննադատական և ստեղծագործական մտածողության զարգացումը:


Վերապատրաստման ծրագրերի մշակման և
վերապատրաստումների արդյունավետության գնահատման բաժին

  



Comments