Սեմինարներ Գեղարքունիքում ՀՊՉ-ի ներդրման արդյունավետության բարձրացման նպատակով

                                                

Հանրակրթության պետական նոր չափորոշչի ներդրման շրջանակում  ԿԶՆԱԿ հիմնադրամի տնօրենի պաշտոնակատար Արտաշես Թորոսյանը, տնօրենի տեղակալ Ինգա Վարդանյանը,  Կրթության բովանդակության մշակման վարչության պետ Գագիկ Մելիքյանը  հոկտեմբերի10- ին այցելել են Գեղարքունիքի մարզի Մարտունու տարածաշրջանի թվով 7 դպրոցներ, որտեղ իրականացրել են սեմինարներ ուսումնական հասատատությունների  տնօրենների, տնօրենի տեղակալների, մեթոդմիավորման նախագահների հետ։

Կարիքի գնահատմանը մասնակցել են ք. Մարտունու ավագ դպրոցը, հ․1, հ․ 2 հիմնական դպրոցները, գ. Ն.Գետաշենի Ա.Եղիազարյանի անվ. հ․ 2, գ. Զոլաքարի Ա.Վարդանյանի անվ. հ․ 2,  գ.Վաղաշենի, գ. Գեղահովիտի հ․ 2 միջնակարգ դպրոցների տնօրենները։

Կարիքի գնահատման  ընթացքում քննարկվել են հետևյալ հարցերը՝

•Ո՞րն է դպրոցի տարեկան աշխատանքային պլանի նպատակը։   

•Դպրոցի տնօրենի  պաշտոնային ո՞ր պարտականության կատարմանն է այն նպաստում։   

•Ի՞նչ հաճախությամբ պետք է տնօրենը գնահատի՝ կատարե՞լ է արդյոք տարեկան պլանով նախատեսված աշխատանքները։   

•Դպրոցի ո՞ր մանկավարժական աշխատողները կարող են օգնել վերոնշյալ աշխատանքը կատարելիս։  

Ա. Թորոսյանը և Գ․ Մելիքյանը վարել են տեղեկատվական սեմինար մեթոդմիավորումների  նախագահների հետ։ 

Մեթոդմիավորման նախագահների հետ հանդիպումներում շեշտադրումներ են արվել երեք հիմնական ուղղություններով․

ա/ ներկայացվել են դասալսումների անցկացման նպատակները, ուղղորդումներ են տրվել դրանց պլանավորման և վերլուծման հետ կապված,

բ/ ծանոթացրել են գնահատման նոր մեթոդաբանությանը, իրազեկել են սովորողի առաջընթացի բարելավման դիտարկմանը հետևելու նոր ձևաչափի մասին․ դպրոցներում 5-րդ և 7-րդ դասարաններում հայտորոշիչ գնահատում է իրականացվելու թեման սկսելուց առաջ, իսկ թեմայի ավարտին տրվելու է ամփոփիչ թեստ։  Առաջարկվել է մեթոդմիավորման նախագահներին պարբերաբար կիրառել այս մոտեցումը, որը հաջողված գործիք է առաջընթացի բարելավմանը հետևելու տեսանկյունից։

գ/ առաջարկվել է պարբերաբար հետևել ԿԶՆԱԿ-ում տեղադրված նյութերին, օգտվել դրանցից՝ նոր չափորոշչի ներդրումը սահուն իրականացնելու համար։

                                                             Տաթևիկ Հարությունյան ԿԶՆԱԿ հիմնադրամ







Comments