Աշխատաժողով «Ազգային գնահատման շրջանակի վերանայում» թեմայով


Հոկտեմբերի 23-27 ԿԶՆԱԿ հիմնադրամում տեղի ունեցավ Համաշխարհային բանկի կողմից կազմակերպված աշխատաժողով, որին մասնակցում էին գնահատման ոլորտում միջազգային փորձագետ Էդուարդո Կասկալյարը, ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը, ԿԶՆԱԿ հիմնադրամի և ԳԹԿ-ի համապատասխան մասնագետներ: Աշխատաժողովի ընթացքում նշված կառույցների ներկայացուցիչները ներկայացրին մինչ օրս գնահատման հայեցակարգի շուրջ կատարված աշխատանքները, առկա մտահոգությունները, խնդիրներն ու առաջարկությունները: Էդուարդո Կասկալյարը երկու օրվա ընթացքում ներկայացրեց գնահատման ոլորտում առկա միջազգային փորձը, ժամանակակից մոտեցումները: Քննարկումների զգալի մասը նվիրված էր բուհական ընդունելության քննություններին և միջազգային ստուգատեսներին: Անդրադարձ կատարվեց նաև դպրոցի ավարտական քննություններին: Նախատեսվում է, որ աշխատաժողովի քննարկումների արդյունքում Էդուարդո Կասկալյարը կպատրաստի և ԿԳՄՍ նախարարություն կներկայացնի խորհրդատվական փաստաթուղթ:









Comments